Գուտերեշ. Հարյուրամյա հայրիշխանությունը, խտրականությունը գիտության ու տեխնիկայի ոլորտում գենդերային հսկա ճեղք են առաջացրել
Կանանց իրավունքները վտանգի տակ են։ Հայտարարել է գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի կենտրոնակայանում Կանանց կարգավիճակի հանձնաժողովի բացման նիստում։
Նա նշել է, որ առաջընթացի նշանները, որոնց միջազգային հանրությունը կարողացել էր հասնել վերջին տասնամյակների ընթացքում, անհետանում են մեր աչքի առաջ։ Հանձնաժողովի 67-րդ տարեկան նստաշրջանն այս տարի կանցկացվի Նյու Յորքում մարտի 6-17-ը։
Կանանց միջազգային տոնին նվիրված միջոցառումների համար այս տարի ՄԱԿ-ն ընտրել է «DigitALL. Նորարարություններն և տեխնոլոգիաները հանուն գենդերային հավասարության» խորագիրը։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ Սիլիկոնյան հովիտը դառնա կանանց իրավունքների մահվան հովիտ»,-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ գիտության, տեխնիկայի ոլորտում օգտագործվում և իրացվում են մարդկության կեսի ներուժը։
Կազմակերպության պաշտոնյան հիշեցրել է, որ մինչ այսօր համացանցին հասանելիություն չունի 3 մլրդ մարդ, իսկ նրանց մեծ մասը զարգացող երկերներում ապրող աղջիկներ ու կանայք են։ Առավել քիչ զարգացած երկրներում կանանց միայն 19 տոկոսն ունի հասանելիություն համացանցին։
«Հարյուրամյա հայրիշխանությունը, խտրականությունն ու կարծրատիպերը գիտության ու տեխնիկայի ոլորտում գենդերային հսկա ճեղք են առաջացրել»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կարևոր ներդրումը՝ աշխարհի խաղողի գլոբալ քարտեզում
- Ամպրոպներն ուսումնասիրող հայ կին գիտնականը
- Կին գիտնականների միայն 5 տոկոսն է պաշտպանում դոկտորական ատենախոսություն
- Հռիփսիմե Մկրտչյան. Առաջարկվող նախագծով չեն լուծվում գիտության ոլորտում առկա հրատապ խնդիրները
- Երբ հապաղում և թերանում է գիտությունը, հայկական խաղողի սորտերի բնօրրան նշվում է Ադրբեջանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին