Լուվրի աշխատակիցները հավաքվել են Մոնա Լիզայի նկարի մոտ` կոչ անելով տեր կանգնել կանանց իրավունքներին
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ գրեթե 150 մարդ հավաքվել է Լուվրում՝ ի աջակցություն կանանց իրավունքների և ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձրացման։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, հայտնում է Ֆրանսիայի արհմիության Աշխատանքի ընդհանուր համադաշնությունից։
«Այս չորեքշաբթի՝ մարտի 8-ին, Լուվրի արհմիության ընդհանուր ժողովից հետո 150 գործադուլավոր հավաքվել է դահլիճում, որտեղ կախված է Մոնա Լիզայի նկարը՝ իրենց համերաշխությունը հայտնելով իրենց իրավունքների համար ամբողջ աշխարհում պայքարող կանանց և դատապարտելով ֆրանսիական կենսաթոշակային օրենքի ազդեցությունն աշխատող կանանց վրա»,- հայտնում են արհմիությունից։
Ցուցարարները պահանջում են հավասարություն կանանց և տղամարդկանց միջև ըստ մասնագիտությունների և կոչ են անում վերացնել կենսաթոշակային բարեփոխումների օրինագիծը, որը կենսաթոշակային տարիքը կբարձրացնի մինչև 64 տարեկան։
Ֆրանսիայում մարտի 7-ին համազգային գործադուլ է տեղի ունեցել՝ ընդդեմ կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու։ Ռենում, Նանտում և Լիոնում ցույցերի ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։