Ռուբեն Վարդանյանն Արցախում նոր գործակալություն է հիմնել
Ստեփանակերտում բացված «Մեր սարերը» կենտրոնում տեղի ունեցած առաջին քննարկման ժամանակ ներկայացվել է հաղորդակցության այլընտրանքային համակարգի ներդրման նոր ծրագիրը:
Արցախի Հանրային հեռուստաընկերությունը նշում է, փՓաստը, որ շրջափակման պայմաններում արցախցիները զրկված են կենսական կարևորության ռեսուրսներից, այդ թվում նաև որակյալ կապից, միանշանակ է:
«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության կողմից պետական-մասնավոր համագործակցությամբ իրականացվող ծրագրի հիմնական նպատակը նույնիսկ համացանցի արգելափակման պայմաններում բնակչության համար հաղորդակցության հուսալի ու որակյալ միջոցի ապահովումն է: Գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրի իրականացման արդյունքում կապի բոլորովին նոր հնարավորություններ կստեղծվեն Արցախի համար։
«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հավելել է, որ ցանկացած ծրագիր իրականացնելուց առաջ շատ կարևոր է հասկանալ ժողովրդի մոտեցումը, հիմնական մտահոգություններն ու խնդիրները, որպեսզի ծրագրերը լինեն թիրախային՝ ուղղված կենսական խնդիրների լուծմանը:
Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ ճգնաժամի պայմաններում կարևոր է ունենալ մի վայր, որը հնարավորություն կտա համագործակցության մեխանիզմ գործարկել մասնավոր և պետական հատվածների միջև: Նրա համոզմամբ՝ թե՛ ներսում, թե՛ դրսում միասնականությունը միակ ճանապարհն է, որը թույլ կտա հաղթահարել առկա մարտահրավերները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան