Սյունիքում կգրանցվի մինչև +25 աստիճան տաքություն
Հանրապետության տարածքում մարտի 8-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 9-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Լոռիում մարտի 12-13-ի ցերեկը կգրանցվի մինչև +19 աստիճան տաքություն, Տավուշում նույն օրերին կգրանցվի մինչև +21 աստիճան տաքություն, Սյունիքում՝ +24-+25, Արարատում և Արագածոտնում՝ մինչև +20 աստիճան տաքություն։
Երևան քաղաքում մարտի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ի ցերեկը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև:
Վաղը ցերեկը Երևանում կգրանցվի մինչև +13 աստիճան տաքություն։ Մարտի 12-ի և 13-ի ցերեկը ջերմասիճանը կհասնի +18-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա