Աթենքում ցուցարարների և ոստիկանության միջև բախում է սկսվել
Անկարգությունները տեղի են ունեցել չորեքշաբթի օրը Աթենքի կենտրոնում՝ Սինտագմա հրապարակում՝ խորհրդարանի մոտ այն բանից հետո, երբ հազարավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ կապված երկաթուղային վթարի հետևանքով տասնյակ մարդկանց մահվան հետ։ Այս մասին Ria Novost-ի փոխանցմամբ՝ գրում է newsbeast.gr-ը։
Ցուցարարները քարերեն նետել ոստիկանների ուղղությամբ, որոնք պատասխանել են արցունքաբեր գազով։
Հանրահավաքի մասնակիցները պահանջել են հետաքննել երկաթուղային վթարի պատճառները։ Նրանք փակցրել են պաստառներ՝ «Սա պատահականություն չէ, սա սպանություն է», «Կառավարության անգործությունը սպանում է», «Մենք ձեզ չենք ների» գրություններով։ Որոշ լրագրողներ գնահատում են, որ հանրահավաքին մասնակցել է մոտ 90.000 մարդ, և դա ամենամեծն էր 2018 թվականից ի վեր։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները