Աննա Վարդապետյան. Եթե ես երբևէ դուստր ունենամ, ես նրան մի բան կսովորեցնեմ
«Իմ ընտրությունը ես կատարել եմ 14 տարեկանում, երբ մի օր ուղեղս ծակեց շատ ցավոտ մի միտք, որ ես ազատ չեմ: Ազատ չեմ բոլոր այն կարծրատիպերից, որոնք սպասվում էին ինձ մեծանալուն զուգընթաց»,-«Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովի ժամանակ ասել է Աննա Վարդապետյանը, որը զբաղեցնում է գլխավոր դատախազի պաշտոնը։
Նա նշել է. «Ազատությունն առաջին հերթին պատասխանատվություն է սեփական արարքների ու դրանց հետևանքների նկատմամբ», - սա էր հորս հստակ պատասխանը՝ ազատության վերաբերյալ իմ պահանջներին: Ինձ համար շատ պարզ դարձավ մի բան – ազատության ճանապարհի դուռը բացվում է գիտելիքով, քանի որ պատասխանատվությունը պահանջում է գիտակից վարքագիծ: Սա որոշում էր, որը կայացվեց այդ ժամանակ ու չի փոխվել այդ օրվանից»։
Գլխավոր դատախազը նշել է, որ ապրում ու սովորում ամեն օր և իր երազանքն է հնարավոր շատ աղջիկների ու կանանց մոտ արթնացնել այս գիտակցումն ու վստահությունը:
«Իմ իդեալը խելացի ու ազատ կինն է, ով ունի պատասխանատվության զգացում: Ու, եթե ես երբևէ դուստր ունենամ, ես նրան մի բան կսովորեցնեմ՝ դու պարտավոր չես լինել գեղեցիկ, հմայիչ, անուշիկ, բայց պարտավոր ես լինել խելացի: Երբեք չվախենաս լինել խելացի»,-նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան