Անտոնիո Ուրսոն վստահ է՝ հայաստանյան ստուգատեսը կարևոր իրադարձություն կդառնա եվրոպացի ծանրորդների համար
Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի (EWF) ղեկավարությունը Սան Մարինոյում, միջազգային ֆեդերացիայի /IWF/ գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյի գրասենյակում, մասնակցել է աուդիտորների տարեկան հանդիպմանը:
ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ EWF-ի վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունները կներկայացվեն կազմակերպության համագումարում, որը տեղի կունենա ապրիլի 15-23-ը Երևանում՝ Եվրոպայի առաջնության օրերին: Այդ մրցաշարը նաև ընտրական բնույթ է կրում 2024թ. Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի համար:
IWF-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն եվրոպացի գործընկերներին առաջիկա մրցումներում մաղթել է հաջողություններ, մասնավորապես՝ հաջորդ ամսին Հայաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Նա վստահություն է հայտնել, որ EWF-ի հանձնառությամբ հայաստանյան ստուգատեսը կարևոր իրադարձություն կդառնա եվրոպացի ծանրորդների համար: