«Աշխարհի ողջ հիշողությունը» միջազգային կինոփառատոնում կցուցադրվեն Բեկնազարյանի երեք ֆիլմեր
Հայաստանի ազգային կինոկենտրոնը պատրաստվում է Ֆրանսիական Սինեմատեկի հովանու ներքո անցկացվող «Աշխարհի ողջ հիշողությունը» միջազգային կինոփառատոնին, որտեղ կցուցադրվեն Համո Բեկնազարյանի տարբեր տարիներին նկարահանված երեք ֆիլմեր:
Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ տեղի է ունեցել Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» (1930թ.) ֆիլմի փորձնական դիտումը, որն, ի թիվս «Դուստրը» (1942թ.), «Տունը հրաբխի վրա» (1928թ.) ֆիլմերի` կցուցադրվի կինոփառատոնում:
Նշվում է, որ այն համարվում է վերականգնված և արխիվային հազվագյուտ ֆիլմերի ամենահեղինակավոր միջազգային կինոփառատոնը, որն այս տարի տոնում է իր 10-ամյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին