Շրջափակմամբ պայմանավորված՝ Իվանյանում կառուցվող առանձնատների շինարարությունը գրեթե դադարեցված է. փոխնախարար
Արցախի Հանրապետության պետբյուջեի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կառուցվող 107 առանձնատների շինարարությունը, շրջափակմամբ պայմանավորված, գրեթե դադարեցված է։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Գասպարյանը:
«Առանձնատների մեծ մասի շինարարությունն ավարտման փուլում է, բայց շինանյութի պակասի պատճառով այս պահի դրությամբ աշխատանքները, ինչպես նաև ՝ արտաքին ենթակառուցվածքների կառուցումը, գրեթե դադարեցված են»,-մանրամասնել է փոխնախարարը։
Նրա խոսքով, առաջին 40 առանձնատները նախատեսված էր շահագործման հանձնել անցած տարեվերջին և 2023 թվականի սկզբին։
«Ադրբեջանցիների կողմից արգելափակված ճանապարհի բացվելուց հետո թաղամասի շինաշխատանքները կվերսկսվեն, և շատ կարճ ժամկետում կառուցված առաջին տները կհանձնվեն շահագործման»,-հավելել է Ա. Գասպարյանը՝ նշելով, որ տեղահանվածների համար նախատեսված առանձնատները, որոնք 2-ից 4 սենյականոց են, կունենան ջեռուցման ներքին ցանց, տաք և սառը ջուր, գազամատակարարում:
Բացի այդ, դրանք շահագործման կհանձնվեն կահավորված։
Յուրաքանչյուր առանձնատուն կունենա 1200 քառակուսի մետր մակերեսով տնամերձ հողատարածք։
Շինարարներից Վարդան Սարգսյանը հայտնել է, որ եղած միջոցներով ներկայում փորձում են օր առաջ վերջնական տեսքի բերել մեկ առանձնատուն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան