Չպետք է վախենալ ճշմարտությունից․ Բորելն արձագանքել է «Հյուսիսային հոսքի» մասին հարցին
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք «Հյուսիսային հոսքի» հարձակումների վերաբերյալ լրատվամիջոցների արտահոսքերը կարող են ազդել Եվրոպայում հասարակական կարծիքի վրա, առաջին հերթին Գերմանիայում, արձագանքել է․
«Ինչ վերաբերում է «Հյուսիսային հոսք»-ին, ապա մենք խոսում ենք լուրջ հարցերի մասին, բայց երբեք չպետք է վախենաք ճշմարտությունից: Ես չեմ վախենում ճշմարտությունից։Բայց հիմա խոսքը բացառապես ենթադրության մասին է։ Միջադեպի ստույգ հանգամանքների պարզաբանումը շարունակվում է Շվեդիայում, Գերմանիայում եւ Դանիայում։ Մինչ հետաքննությունները շարունակվում են, մենք չենք կարող եզրակացություններ անել»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները