Ipsos-ի հարցման համաձայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աջակցության աստիճանը հասել է 42%-ի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանրային հավանության վարկանիշը բարձրացել է մինչև 42%՝ հունիսից ի վեր ամենաբարձր մակարդակին: Ըստ Reuters լրատվական գործակալության և հետազոտական Ipsos ընկերության հարցման:
Բայդենի ժողովրդականությունը անշեղորեն նվազում է նրա նախագահության առաջին օրերից ի վեր: Անցած տարվա մայիսից հուլիսը հասել է ընդամենը 36%-ի։ Այդ ժամանակից ի վեր, նրա հավանության մակարդակը աստիճանաբար բարելավվել է, Բայդենի հավանության վարկանիշն այս շաբաթ կազմել է 42%՝ մեկ ամիս առաջ գրանցված 41%-ի դիմաց: Այդ մասին հայտնում է «Գազետա ռու»-ն:
ԱՄՆ նախագահի ժողովրդականության փոքր աճը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ում սպառողական գների աճի տեմպերը 12 ամսում դանդաղել են մինչև 6,4% (հունիսի 9,1%-ից):
Բայդենի հավանության վարկանիշը նույնպես բավականին ցածր է մնում պատմական չափանիշներով: Անցած տասնամյակների ընթացքում նախագահները միայն երբեմն են ապրել Բայդենի ցածր հավանության մակարդակով երկար ժամանակաշրջաններ, թեև Դոնալդ Թրամփը 2017-2021 թվականների նախագահության մեծ մասն անցկացրեց վարկանիշի նույն մակարդակով, և որոշ հատվածում այն իջավ նույնիսկ ավելի ցածր՝ 2017 թվականի դեկտեմբերին հասնելով 33%-ի:
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ տան նախկին բժիշկ հայտարարել է, որ Ջո Բայդենը սպառնալիք է ԱՄՆ-ի համար
- Բայդենը մտադիր է մասնակցել 2024-ի նախագահական ընտրություններին
- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՍՀՍԿՊ -ից դուրս գալու Մոսկվայի որոշումը «մեծ սխալ» է անվանել.
- Բայդենը խոստացել է Ուկրաինային տրամադրել մոտ 700 տանկ և հազարավոր զրահատեխնիկա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները