Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպման շուրջ բանակցությունները կանցկացվեն հաջորդ շաբաթ
Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի փոխարտգործնախարարների մակարդակով տեխնիկական բանակցություններ կանցկացվեն հաջորդ շաբաթ Մոսկվայում՝ քննարկելու երեք երկրների արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հարցը։ ՏԱՍՍ-ը հայտնում է որ այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Առաջին հանդիպումը կայացել է եռակողմ ձևաչափով (երեք երկրների զինվորականների ներկայացուցիչների միջև ): Իրանի արտգործնախարարն ասաց, որ իրենք կցանկանային մասնակցել այդ հանդիպումներին: Մեր՝ Թուրքիայի տեղանկյութնից, վատ բան չկա դրանում»,-ասել է Չավուշօղլուն և հավելել.«Մենք ռուսներին ասել ենք նաև, որ Իրանի մասնակցության հետ կապված խնդիրներ չկան։ Արտգործնախարարների հանդիպման աշխատանքները շարունակվում են։ Այն կանցկացվի քառակողմ ձևաչափով։ Ռուսաստանն առաջարկել է տեխնիկական հանդիպում անցկացնել։ Այս աշխատանքի շրջանակներում մեր փոխնախարարը կմասնակցի հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալիք հանդիպմանը»:
Մինչդեռ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն ավելի վաղ ՏԱՍՍ-ին ասել էր, որ նախապատրաստական փուլում է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը։
Հարակից հրապարակումներ`
- 30 երկրի ակտիվիստներ ակցիա են նախապատրաստում ի պաշտպանություն Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման
- ԱՄՆ-ը վեց ամսով չեղարկել է Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները՝ կապված երկրաշարժերի հետևանքների վերացման հետ
- Հունաստանն առաջարկում է երկրաշարժից հետո չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան