Վերլուծաբան Խաչատուրյանը՝ ՌԴ բյուջեի եկամուտների բացասական կանխատեսումների մասին
Լայնածավալ միջազգային պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանի դաշնային բյուջեի կրճատման վերաբերյալ բացասական կանխատեսումները «խիստ չափազանցված են»։ Չնայած նավթի և գազի արդյունաբերության արտահանումից դրամական մուտքերի նվազմանը, վերջին շրջանում մեծացել են հացահատիկի և վերամշակող արդյունաբերության արտադրանքի արտահանման ավելացման հնարավորությունները: «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերել է ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանիԿառավարման և նորարարության ամբիոնի դոցենտ Միխայիլ Խաչատուրյանի խոսքերը:
Մինչ օրս արտաքին պետական պարտքի չափը կազմում է 4,039 տրլն ռուբլի։ Ներքին ֆինանսական շուկայում Ռուսաստանի Դաշնության փոխառությունների ծավալը կազմել է շուրջ 18,781 տրլն,սակայն առաջին ցուցանիշը վերջին տարիներին անշեղորեն նվազում է։ Համեմատության համար նշենք, որ 2019 թվականին Ռուսաստանը օտարերկրյա ներդրողներին պարտք էր 3,395 տրիլիոն ռուբլի, 2020 թվականին՝ 4,189 տրիլիոն ռուբլի, 2021 թվականին՝ 4,435 տրիլիոն ռուբլի:
«Բյուջեի վերաբերյալ բացասական կանխատեսումները խիստ ուռճացված են թվում։ Այո, նավթից և գազից եկամուտները կնվազեն, բայց հացահատիկի, ինչպես նաև վերամշակող արդյունաբերության արտադրանքի արտահանումն աստիճանաբար ընդլայնվում է՝ ցածր՝ 1,0–2,5 %-ով, բայց կայուն»,-ասել է Խաչատուրյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ի՝ պատժամիջոցները շրջանցելու փորձերին կհետևեն ԱՄՆ-ի 25 դատախազ
- Պատժամիջոցների 10-րդ փաթեթով ԵՄ-ն սահմանափակումներ է դրել դեպի Ռուսաստան իր արտահանման կեսի վրա
- ԵՄ երկրների դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի շուրջ
- ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Զապորոժիեի ատոմակայանի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները