Ինչ նվիրել կանանց մարտի 8-ին. Խորհուրդներ հոգեբանից
Եթե դեռ չեք կողմնորոշվել, թե մարտի 8-ին ինչ նվիրել կանանց, հոգեբան Սերգեյ Լանգի խորհուրդները միգուցե օգնեն կողմնորոշվել այդ հարցում։
Այսպես, ըստ հոգեբանի, մայրիկներին խորհուրդ է տրվում նվիրել արդուկ, սպասք կամ միկրոալիքային վառարան, անկողնային սպիտակեղեն, քանի որ դրանք նա ավելի շատ կգնահատի։
Գործընկերուհու նվերը պետք է ավելի շատ խորհրդանշական լինի. օրինակ՝ ծաղկեփունջ կամ գրիչ, գավաթ, անլար մկնիկ:
Սիրելի կնոջ համար ավելի լավ է ռոմանտիկ նվեր ընտրել։ Ընդ որում, ինչպես նշում է հոգեբանը, այն ընտրելիս պետք է հիշել, թե ինչով է նա հետաքրքրվում: Օրինակ, դա կարող է լինել պլանշետ, ականջակալ, ներքնազգեստ, գեղեցկության սրահի քարտ և այլն: