Անհայտ անձը սպառնացել է պայթեցնել Բրյուսելի մետրոն
Անհայտ անձը նամակ է ուղարկել Բելգիայի մայրաքաղաքում գտնվող Եվրահանձնաժողով՝ սպառնալով պայթեցնել Բրյուսելի մետրոն: Այդ մասին հայտնել է LeSoir-ի բելգիական պաչբերականը, ինչին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ոստիկանությունը ստուգում է անցկացրել, պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, սակայն իրավապահները մտադիր են զգոն լինել։
«Եվրահանձնաժողովը երեքշաբթի ուշ երեկոյան հաղորդել է, որ ռուսերեն նամակ է ստացել մարտի 8-ին մետրոյում պայթոյւն կազմակերպելու սպառնալիքով... Իշխանությունները շատ լուրջ են վերաբերվել սպառնալիքին, թեև դա այնքան էլ հավանական չէր թվում»,-պարզաբանվել է հրատարակության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմում ահաբեկչության հետևանքով 6-ամյա երեխա է զոհվել
- Արարատ Միրզոյանը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, նաև Ժոզեպ Բորելին
- Ահազանգ ոստիկանությանը․ Ֆրանսիայի հյուպատոսի ճամպրուկի փականը օդանավակայանում կոտրել են, գումարը տարել
- Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի ժամկետը. Բորել. «Ազատություն»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները