Արամ Գաբրիելյանով. Ես, իհարկե, գիտեի, որ Փաշինյանը Բեթմենը չէ
Ռուսաստանցի մեդիամագնատ՝ News media հոլդինգի հիմնադիր, ազգությամբ հայ, արմատներով արցախցի Արամ Գարբրիելյանովն արձագանքել է իր մուտքը Հայաստան արգելելուն։
Նա նախ ներողություն է խնդրել երիտասարդ լրագրողներից, որ չի կարողացել հասնել Երևան ու նրանց համար դասախոսությամբ հանդես գալ։
«Ուղղակի գլխումս չի տեղավորվում հային Հայաստան չթողնելը, հատկապես երկրորդ ՀՀ քաղաքացիություն ունեցող մարդուն։ Ես իհարկե, գիտեի, որ Փաշինյանը Բեթմենը չէ, բայց որ այդքան ճղճիմ ու վախկոտ է, նույնիսկ ես չէի սպասում»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Գաբրիլյանովը հայտարարել է, որ փորձ է արվում ոչնչացել Ռուսաստանի ու ռուս ժողովրդի հետ ունեցած դարավոր եղբայրական բարեկամությունը։
«Բայց պետք չէ հանձնվել։ Դեռ շանս կա։ Կարևորն այն է, որ գոնե մաքուր հայերի տասը տոկոսը պայքարի հանուն հայրենիքի, որ իրենց երեխաներին, թոռներին սովորեցնեն սիրել հայրենիքը, սովորեցնեն հպարտանալ հայրենիքի մեծ պատմությամբ։ Նիկոլները գալիս են ու գնում, ամեն ինչ լավ կլինի։
Չգիտեմ՝ Փաշինյանը գիտի՞, թե ով է իր նախապապը, բայց իմ նախապապ Նիկոլայը Տաթևի եկեղեցու վանահայրն է եղել։ Եվ բոմժերը չէ, որ ինձ պետք է զրկեն հորս հայրենիքից»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան