Սերգեյ Լավրովի խոսքերին ավելացնելու բան չունեն․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ընթացքում պատասխանելով Լաչինի միջանցքի մասով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքվում կատարած հայտարարություններին վերաբերող հարցին , մասնավորապես՝ Բաքվում կայացած մամուլի ասուլիսում Լավրովն ասել է,որ Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետերի ստեղծում նախատեսված չէ , սակայն կա Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհի վրա տեխնիկական ստուգման հավելյալ միջոցների ներդրման հնարավորություն,արձագանքեց, որ այն ինչ ասել է Սերգեյ Լավրովն ավելացնելու բան չունի։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ տեխնիկական միջոցների մասին է խոսքը և ինչպիսի քայլեր է անում Մոսկվան ՝ միջադեպերը կանխելու համար, Զախարովան ասաց․
«Կարող եմ միայն ասել, որ ռուսական խաղաղապահ համակազմի հրամանատարության մասնակցությամբ համապատասխան կապեր են հաստատվում երկրների հետ՝ փորձելով համատեղ ուղիներ գտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի»։
Զախարովան նշեց, որ այլ մանրամասների մեջ խորանալու իմաստ չի տեսնում՝ հարցի զգայուն լինելու պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը՝ Փաշինյանի խոսքերի մասին. Հայաստանի ղեկավարի հայտարարությունները թողնում եմ նրա խղճին
- Լավրով. Լաչինի միջանցքում հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ
- Լավրով. Բաքուն համաձայն է ՌԴ-ում հանդիպմանը, իսկ Հայաստանը դեռ վերջնական համաձայնություն չի տվել.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան