Կարծում ենք՝ ներկայիս լարվածության թուլացմանը կնպաստեր Երևանի մասնակցությունը հանգուցալուծումներ փնտրելու առումով․․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Երևանը պետք է ակտիվորեն մասնակցի ԼՂ-ում լարվածության թուլացման գործընթացին
«Մենք ելնում ենք նրանից, որ Երևանը և Բաքուն պետք է անշեղորեն պահպանեն բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթները, այդ թվում՝ կապված Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման և Լաչինի միջանցքի օգտագործման հետ։ Կարծում ենք, որ ներկայիս լարվածության թուլացմանը կնպաստեր Երևանի մասնակցությունը՝ փոխադարձ ընդունելի հանգուցալուծումների որոնման առումով»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան