Իրավունք 15:31 09/03/2023 Հայաստան

Նախշքարյան. Եթե ԲԴԽ նախագահը որևէ մեկին չի սիրում, կարող է վարույթ հարուցել և այդ դատավորի գործունեությունը դադարեցնել

«2018 թվականից մշտապես, կարծես թե հետևողական, սկսվեց դատական իշխանությունը հեղինակազրկելու, նսեմացնելու պրոցեսը»,- ասուլիսում ասաց Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ լիազորությունները դադարեցված դատավոր Զարուհի Նախշքարյանը։

Նրա խոսքով, հասկանալի է, որ այդ բոլորը կատարվում է  պետական մակարդակով։

«Կարգապահական  վարույթները շեշտակի աճեցին, իսկ վերջին կես տարվա ընթացքում առհասարակ մենք կարող ենք համոզվել, որ որևէ մեկը, անկախ  նրանից, թե որքան բարեխիղճ է նա աշխատում, որքանով է  փորձում ժամկետները պահել,  որն անհնար է այս պայմաններում, որքանով է զերծ մնում բոլոր կոռուպցիոն  ռիսկերից, այնուամենայնիվ, բոլոր դատավորները վտանգված են, և արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու գործիքը  դարձել է շատ կոնկրետ մահակ յուրաքանչյուր դատավորի համար»,- ասաց Զ. Նախշքարյանը։

Նա նշեց, որ կարգապահական վարույթի հարուցումը սպառնում է  անխտրի բոլորին, բայց ընտրովի սկզբունքով։

«Խնդիրն այն չէ, որ կարգապահական վարույթներ են հարուցվում, այլ նրանում է, որ դա դարձել է գործիք, ընտրովի գործիք։ Այսինքն, եթե ԲԴԽ նախագահը որևէ մեկին չի սիրում, չի հավանում, տարբեր պատճառներ կարող են լինել, կարող է  կարգապահական վարույթ հարուցվել և այդ դատավորն այլևս դադարի իր գործունեությունը։ Այսինքն, միայն այն պառճառով, որ դուր չի գալիս ինչ-որ մեկին, օրինակ,  արդարադատության նախկին նախարարին, ներկայիս ԲԴԽ նախագահին։

Քանի որ այն դատավարական խախտումները, որոնք դատավորները թույլ են տալիս, դատավորների մեղքով չէ, դա այն բարեփոխումների բացակայությունն է, որով պետք է  բացը լրացվեր, չէ՞ որ հաշվարկելի են գործերի հետագա հոսքերը, ավելանալու տենդենցը»,- ասաց  Զարուհի Նախշքարյանը։

Նա նշեց, որ անհրաժեշտություն կար ԲԴԽ-ին, արդարադատության նախարարին, օրենսդիր իշխանությանը չքննադատել, եթե ինքը չքննադատեր, միգուցե իր ներկայությունը դատական համակարգում հանդուրժվեր։

«Իմ համար հասկանալի ու ընդունելի է, որ իմ լիազորությունները դադարեցվել են իմ գաղափարների համար»,- ընդգծեց Զարուհի Նախշքարյանը։

Լիազորությունները դադադեցված դատավորը նշեց, որ ինքը մշտապես բարձրաձայնել է, նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ առանձնազրույցում, քանի դեռ Երևանի քաղաքացիական  դատարանում ծանրաբեռնվածության  խնդիրը չի լուծվել, կարգապահական  վարույթները պետք է սահմանափակել կամ զերծ մնալ այդ հիմքով կարգապահական վարույթների հարուցումից կամ պատիժ նշանակելուց, քանի դեռ խնդիրն օրենսդրորեն լուծում չի ստացել։

Հարցին՝ ինչպիսի՞ն է եղել Կ.Անդրեասյանի արձագանքը, Նախշքարյանն ասաց. «Ես չեմ կարող բարձրաձայնել այն, ինչ  պարոն Անդրեասյանի հետ առանձնազույցում լսել եմ, բայց, համենայնդեպս, ինչպես հետագա ընթացքը ցույց, տվեց իմ առաջարկը, հորդորն այս մասով մնաց անհետևանք»։

Նա հիշեցրեց, որ իր նկատմամբ կարգապահական վարույթի քննությանը ԲԴԽ նախագահն ինքնաբացարկ էր հայտնել այն պատճառաբանությամբ, որ Դիլիջանում դատավորների հետ հանդիպումների ընթացքում առանձնազրույցի արդյունքում նրա մոտ ձևավորվել է  կանխակալ վերաբերմունք Նախշքարյանի նկատմամբ, որը բացառում է  իր մասնակցությունը դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթին, ու ինքնաբացարկ հայտնեց։

Ասուլիսին ներկա  Զ. Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այստեղ իրենք կեղծ ազնվության հետ առնչվեցին. «Երբ  անձը խոստովանեց, որ կատարել է արտահայտություններ, որոնք  անհամատեղելի են իր անաչառության հետ և ինքը,  այո, բացասական  կանխակալ վերաբերմունք ունի Նախշքարյանի նկատմամբ։ Բայց հասկանալի պատճառով չշարունակեց ու չմանրամասնեց կանխակալության հիմքը։

Բայց, իմ գնահատականն է, որ այս կեղծ ազնվությամբ անվտանգության բարձիկներ է տեղադրել և  անմասն է մնացել մի արատավոր գործընթացից, որը հետևանք էր ունենալու։

Երբ ապագայում մենք կհասնենք միջազգային ատյանների կողմից հարցի  հանգուցալուծման և որոշման, ԲԴԽ 9 օգտագործված  անդամներն ունենալու են հետևանքներ, այդ հետևանքներից անմասն է մնալու պարոն Անդրեասյանը»։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի փետրվարի 27-ի որոշմամբ դադարեցվել են  Երևանի քաղաքի առաջին ատյանի  ընդհանուր իրավասության  քաղաքացիական դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները  էական  կարգապահական խախտումի հիմքով։

Զ. Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ ԲԴԽ որոշման առնչությամբ իրենք օգտագործելու են իրենց հասու բոլոր գործիքները՝ ՄԻԵԴ դիմելու կամ չբացառեց նաև  ներպետական գործիքների կիրառումը, օրինակ,  ՍԴ դիմել, թեև մեծ վստահություն չունեն ՍԴ  գործունեության արդյունավետության մասով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:47
Ռոման Տրոցենկոն ու որդին՝ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների ներքո
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 60 ֆիզիկական անձանց ու ընկերությունների, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
11:46
Լավրովն այսօր Իրանում կքննարկի նաև Անդրկովկասի խնդիրները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան, որտեղ կհանդիպի իր իրանցի գործընկերոջ՝ Աբբաս...
Աղբյուր` Panorama.am
11:42
Սրբուհի Գալյանը ի պատասխան Մամիջանյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին
Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ, որին ներկա են ԵԽ պատգամավորներ, ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
11:27
ԱՆԻՖ-ում չարաշահումներ է հայտնաբերել նաև պետական գույքի կառավարման կոմիտեն
ՔԿ-ում քննվում է բազմադրվագ գործ։ Քրեական վարույթներից առնվազն երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։
Աղբյուր` Panorama.am
11:13
Կասեցվել է «Դան-Դեսերտ» արտադրամասի արտադրության առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ռուբինյանն անամոթաբար կեղծել է իմ ասածները. Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը գրում է. «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հակասություն է գտել իմ երկու...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրութունները. Սրբուհի Գալյան
«Ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ  իրակացվում են քայլեր, որոնք հիմնականում չորսն են»,- Երևանում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Hayat project-ի ռեսուրսը չեմ օգտագործելու նախընտրական քարոզարշավի ժամանակ. Ռուբեն Մխիթարյան
«Hayat project-ի երեխեքի հանրային ռեսուրսը չեմ օգտագործելու։  Պնդում եմ։ Որ  Hayat project-ը Գյումրիում համերգ տալու է, ու այդ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում շտապօգնության աշխատակիցներին բռնnւթյшն ենթարկելու դեպքից
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության...
Աղբյուր` Panorama.am
10:34
Հովհաննես Իշխանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ի՝ իր օգտին կայացրած որոշումից և 6000 եվրո փոխհատուցումից
...հանուն դատական իշխանության անկախության, հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, հանուն Բաքվում դատվող հայ ժողովրդավար գործիչներ
Աղբյուր` Panorama.am
10:33
Ջերմուկ համայնքին է վերադարձվել շուրջ 1,5 հա մակերեսով երկու հողամաս
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ադրբեջանից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը, տրամադրել միջանցք, գնալ ապառազմականացման
Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ եթե նույնիսկ Հայաստանն այս պահանջները կատարի, ինչը հեռու չէ սրանցից, ապա Ադրբեջանը ոչ միայն իր ոչ հիմնավոր պահանջներից հետ չի կանգնի, այլ նորերը կառաջադրի:
Աղբյուր` Panorama.am
10:19
ARARAT Bourbon Cask. Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման  այս ARARAT հայկական կոնյակը...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ասում են Գյումրու ընդդիմադիր թեկնածուները խուճապի մեջ են, բայց վայնասունն էն կողմից է. Ռուբեն Մխիթարյան
«ՔՊ-ին ուղղված իմ բովանդակային քննադատաւոյթնաը որևէ բովանդակային արձագանք կամ զրպարտության համար Դատախազություն դիմել չի եղել։ Լինում է...
Աղբյուր` Panorama.am
09:44
Երևանում կանչի շտապող բժիշկները բռնnւթյшն են ենթարկվել
Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:42
ԱՄՆ Պետքարտուղարություն. ՄԱԿ ԳԱ-ի թշնամական բանաձևերը չեն օգնում Ուկրաինայում հակամարտությունների կարգավորմանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին երկուշաբթի օրը Breitbart...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է
Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից։
Աղբյուր` Panorama.am
09:17
Այսօր մի քանի հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Փետրվարի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 25-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Ճանապարհների վիճակը ժամը 9։00-ի դրությամբ
Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ն բավարար ձայներ չունի. Ինչ է պատրաստվում անել իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունները ՀՀ կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Փաստ». Հնարավոր է Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գների արհեստական նոր աճ արձանագրվի
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար առանց ներմուծման մաքսատուրքի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». «Ժառանգություն» կուսակցությունը ռեբրենդինգի կենթարկվի
Ո՞վ է գլխավորություն կուսակցությունը
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Տպավորություն է ՔՊ-ականները ուրախ կլինեն Գյումրիում ընդդիմության հաղթանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում մարզպետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին. ավտոպարկը կրճատեց, նրանց...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Փաստ». Պարզ «նիկոլություն» ֆրանսիական մոտիվներով՝ բոլորը մեղավոր են, ինձանից բացի
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Ժողովուրդ». ՔՊ-ում սատարում են Ալեն Սիմոնյանին թքելու համար պատժելու և Սամվել Վարդանյանին խոշտանգելու համար պատիժներ չլինելու բողոքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Վարդգես Գասպարին, գետնին պառկելով, շարունակում է այս կամ այն անարդարության վրա...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Հրապարակ». Իշխանությունը հարմար թեկնածու է փնտրում ՍԴ-ում դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ դատավոր նշանակվելուց հետո ՍԴ-ում դատավորի թափուր տեղը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}