Թել Ավիվում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել
Հինգշաբթի օրը զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում Իսրայելում: Ցուցարարները դեմ են Բենիամին Նեթանյահուի կառավարության քաղաքականությանը և նրա առաջարկած դատական բարեփոխումների նախագծին: Հազարավոր մարդիկ են դուրս են եկել փողոց:
ԶԼՄ-ները հաղորդում են Թել Ավիվում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների մասին: Լուրը փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն
Քաղաքի տարբեր հատվածներում միաժամանակ անցկացվում են տարբեր մասշտաբի և ձևաչափի ակցիաներ։ Հաբիմի կենտրոնական հրապարակում գտնվող թատրոնի դիմաց հարյուրավոր մարդիկ վանկարկում են կարգախոսներ ի պաշտպանություն ժողովրդավարության։ Հերթական երթը տեղի է ունենում Թել Ավիվի հյուսիսային հատվածում։ Ցուցարարների ևս մեկ խումբ հավաքվել է քաղաքի արևելքում գտնվող կառավարական համալիրի մոտ, որտեղ առաջիկա ժամերին սպասվում է խոշոր հանրահավաք։
Kan REKA ռադիոկայանի փոխանցմամբ՝ բողոքի ակցիան անցկացվում է Բեն Գուրիոն միջազգային օդանավակայան տանող մայրուղու վրա։ Վարորդները փակում են տերմինալների բոլոր մուտքերը՝ հույս ունենալով թույլ չտալ, որ վարչապետը Իսրայելից Իտալիա պաշտոնական այցի մեկնի։
Հարակից հրապարակումներ`
- Գազայի հատվածում տանկերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի ռազմական հենակետին՝ ի պատասխան Իսրայելում տեղի ունեցած պայթյունի
- Թել Ավիվում հաստատել են. Կարգապահական վարույթների չարաշահումը դատական իշխանության անկախության սահմանափակման սպառնալիք է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան