«Ժողովուրդ». ԲԴԽ-ն ծանուցումներ կուղարկի Հայաստանում գործող բոլոր դատարաններին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը պատրաստվում է մի նոր գործընթացի: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այսօր ԲԴԽ-ն ծանուցումներ կուղարկի Հայաստանում գործող բոլոր դատարաններին՝ առաջարկելով ԲԴԽ դատավոր անդամի թեկնածություններ առաջարկել:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ապրիլի 9-ին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի երկու դատավոր անդամները կլքեն իրենց պաշտոնները:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 2023 թվականի ապրիլին 9-ին լրանում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի և Անի Մխիթարյանի պաշտոնավարման ժամկետները, ուստի նրանք կհեռանան ԲԴԽ-ից:
Նկատենք, որ Ստեփան Միքայելյանի պաշտոնավարման ժամկետը ևս լրանում է ապրիլին, սակայն նա նախընտրեց ավելի շուտ դիմում գրել և հեռանալ ԲԴԽ անդամի բարձր պաշտոնից:
Այսպիսով, ԲԴԽ գիտնական անդամների բոլոր թափուր տեղերն այսօրվա դրությամբ լրացված են, իսկ դատավորների համար նոր պայքարի դաշտ է բացվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են