Իրանն ինքնաբավության է հասել դեղերի ավելի քան 97%-ի արտադրության ոլորտում
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է, որ երկիրն ինքնաբավության է հասել հիվանդներին անհրաժեշտ դեղորայքի ավելի քան 97 տոկոսի արտադրության ոլորտում։
ParsToday-ի փոխանցմամբ, Թեհրանում «Իմամ Մահդի» խելացի հիվանդանոցի պաշտոնական բացման արարողության ժամանակ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին անդրադառնալով բժշկական սարքավորումների ոլորտում Իրանի գիտելիքահենք ընկերությունների գործողություններին ու ձեռքբերումներին հավելել է. «Հպարտանում ենք գիտելիքահենք բժշկական սարքավորումների արտադրության ոլորտում երկրի ձեռքբերումներով»։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև երկրում դեղագործական կարիքների 97 տոկոսի արտադրությունը համարել է երկրի հպարտություններից մեկը և հստակեցրել.« Իրանի բժշկությունը հայտնի է տարածաշրջանում և աշխարհում, այնպես, որ այլ երկրներից շատ հիվանդներ բուժվելու համար եվրոպական երկրների փոխարեն գալիս են Իրան»։
Շուրջ հազար մահճակալ ունեցող «Իմամ Մահդի» հիվանդանոցը եզակի է նաև Իրանի առողջապահական համակարգի պատմության մեջ:Այս հիվանդանոցի բացումը կարող է խթանել առողջապահական զբոսաշրջությանն Իրանում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին