Կիրա Նայթլին սկանդալից հետո աջակցել է Մադոննային
Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին Harper-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Գրեմմիի ժամանակ տեղի ունեցած սկանդալը երգչուհի Մադոննայի լուսանկարի պատճառով։
«Փոփոխությունը միշտ էլ դժվար է: Մեզ սովորեցնում են, որ սա վատ է։ Մեզ սովորեցնում են, որ մենք չենք ուզում քայլել ալեհեր մազերով»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասել է կինոաստղը։
Ըստ Նայթլիի, հասարակությունը սխալ է համարում Մադոննայի արտաքինի փոփոխությունները, սակայն քննադատում է կանանց բնական ծերացումը։
«Ինչպե՞ս պետք է ծերանանք մշակութային տարածքում։ Հելեն Միրենը ծերանում է ամենաաղմկահարույց ձևով։ Նա զարմանալի է բոլոր առումներով»,- ասել Նայթլին։
64-ամյա Մադոննային քննադատել են իր չափից ավելի «պլաստիկի վիրահատության» համար այն բանից հետո, երբ երգչուհու՝ Գրեմմի մրցանակաբաշխության ելույթի լուսանկարը հայտնվել է ցանցում «չափազանց ձգված դեմքով»։