Չիտայում հինգհարկանի շենք է փլուզվել, փլատակներից դուրս են բերել ևս մեկ երեխայի
Չիտայում հինգհարկանի շենքի փլատակներից դուրս են բերել երեխային։ Այս մասին մարտի 9-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից, գրում է «Իզվեստիա.ռու»-ն։
«Եվս մեկ երեխայի փրկել են փլատակներիից ։ Լռության րոպե հայտարարելուց հետո փրկարարները բետոնե սալերի տակից ձայն են լսել։ Երեխային դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային», ասվում է հաղորդագրությունում։
Գերատեսչությունում հավելել են, որ ընդհանուր առմամբ փրկվել է 12 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Տուժածների թիվը հասնում է 7-ի։
Պայթյունը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան արևելյան Չիտայի Անտիպիխա միկրոշրջանի Բորովայա փողոցի բնակելի շենքում։ Նշվում է, որ վնասվել են շենքի վերջին երկու հարկերը՝ չորրորդ և հինգերորդ։ Վնասվել է հինգ բնակարան։ Վթարի պատճառ կարող էր լինել գազի բալոնի ճնշումը։
Վթարի հետևանքները վերացնելու համար ներգրավվել է 35 մարդ և 9 միավոր տեխնիկա։ Դեպքի վայրում աշխատում են քննիչները, նրանք կատարում են զննություն և հարցաքննում վկաներին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան