Վերին Լարսի անցակետի բեռնափոխադրումների համար նախատեսված երթուղիների թիվը կկրճատվի․ ՌԴ մաքսային ծառայություն
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը տեղեկացնում է, որ Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետի թողունակության առաջիկա ժամանակավոր կրճատման մասին՝ կապված վերակառուցման հաջորդ փուլի հետ։
«Վերակառուցման հետ կապված՝ Վերին Լարսի անցակետի թողունակությունը ժամանակավորապես կկրճատվի։ 2023 թվականի մարտի 13-ից մինչև մայիսի 23-ը բեռնափոխադրումների համար նախատեսված երթուղիների թիվը 11-ից կկրճատվի 6-ի: Դա պայմանավորված է արտաքին հաղորդակցությունների անցկացման շինարարական և մոնտաժային աշխատանքներով»,- մանրամասնել է ծառայությունը և հավելում․
«Քաղաքացիների և փոխադրողների ուշադրությունը հրավիրում ենք տրանսպորտային այլ երթուղիներից օգտվելու հնարավորության վրա, ինչպես նաև հիշեցնում ենք, որ Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանին Դաղստանի մաքսատան երեք միջազգային ավտոմոբիլային անցակետեր կան»։