Հակոբյանի գրածը պատահականություն չէ, ոչ էլ մեկ անձի երևակայության արդյունքը․ Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Մարդկանց մտածողությունը հատվածական է և չեն կարողանում իրադարձությունների շարքերից հասկանալ դրանց միավորող գիծը՝ տրամաբանությունը:
Աննա Հակոբյանի մարտի 8-ի ասածից շատերը շոկի մեջ են հայտնվել և այդ մտքերը փորձում են անձնավորել, սակայն իրականում դա 2018-ին իշխանության եկած խմբավորման (և նրանց ետևում կանգնածների) ուղղորդված քաղաքական գիծն է:
Հակոբյանի գրածը պատահականություն չէ, ոչ էլ մեկ անձի երևակայության արդյունքը, դա այս իշխանության գաղափարական մանիֆեստն է ու դեռ հարց է, թե այդ տեքստը ով է գրել ու որտեղ է գրվել:
Այդ ամենի մասին ես գրել եմ դեռևս երեքուկես տարի առաջ, այդ ժամանակ դեռ ամեն ինչ պարզ էր ու հասկանալի:
Հ.Գ. Իսկ այդ քաղաքականության գաղափարական գծի մասին ևս 3 տարի առաջ գրել եմ ու որոշ ժամանակ անց նորից կտեղադրեմ»: