Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե ովքեր և որ խմբակներն են Հայաստանում ոգևորված աջակցում վրացի ցուցարարներին. Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Վրաստանում կատարվողը պետք է ոչ թե առաջացնի ցնծություն կամ ոգևորություն, այլ հակառակը՝ խորը մտահոգություն։ Եթե իրավիճակը սրվեց, կամ, ավելի վատ, եթե իշխանափոխություն եղավ, որի արդյունքում Վրաստանը գրեթե անխուսափելիորեն կվերածվի Ռուսաստանի դեմ պատերազմի նոր ճակատի, ապա շատ մեծ հավանականությամբ կփակվի Վերին Լարսը։ Իսկ թե ինչ կլինի, եթե փակվի Լարսի ճանապարհը, որը մեր գլխավոր տրանսպորտային զարկերակներից է, կարծում եմ կարիք չկա ներկայացնելու։
Չեմ քննարկում նաև այլ՝ ավելի վատ հետևանքները։
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև, թե ովքեր և որ խմբակներն են Հայաստանում ոգևորված աջակցում վրացի ցուցարարներին։ Դրանք նույն մարդիկ են, որոնք կողմ են Հայաստանի նոր կապիտուլիացիային Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը
- Ցույց և բախումներ Վրաստանի խորհրդարանի մոտ՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի
- Վրաստանի նախագահը խոսել է երկրում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վտանգների մասին
- Վրաստանում ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում
- Եվրախորհուրդը Վրաստանի խորհրդարանին խնդրել է չընդունել օրենք օտարերկրյա գործակալների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին