Վրաստանում խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը
Վրաստանում բողոքների ֆոնին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է երկրի խորհրդարանից հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրինագիծը։ sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ, այս մասին ասված է իշխող թիմի՝ օրինագծի նախաձեռնող՝ «Ժողովրդի իշխանություն» հասարակական շարժման համատեղ հայտարարության մեջ։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքի նախագիծը, ըստ հեղինակների, ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, բոլոր այն ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձանց, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։
1tv.ge-ի հաղորդմամբ, «Վրացական երազանքի», «Ժողովրդի ուժի» և խորհրդարանական մեծամասնության քաղխորհրդի համատեղ հայտարարության մեջ նշվում է.
«Տեղեկացնում ենք հանրությանը, որ «Վրացական երազանքի», «Ժողովրդի ուժի» և խորհրդարանական մեծամասնության անդամների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ՝ կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի շուրջ ընթացող քաղաքական գործընթացների հետ։
Մենք տեսնում ենք, որ ընդունված օրենքի նախագիծը հասարակության մեջ կարծիքների տարաձայնություններ է առաջացրել։ Ստի մեքենան կարողացավ օրինագիծը ներկայացնել բացասական լույսի ներքո և մոլորության մեջ գցել հանրության որոշակի հատվածին։ Օրենքի նախագծին փակցվել է «Ռուսական օրենք» կեղծ պիտակը, որի առաջին ընթերցմամբ ընդունումը հանրության մի մասի աչքում ներկայացվել է որպես շեղում եվրոպական կուրսից։
Բացի այդ, արմատական ուժերը կարողացել են երիտասարդության մի մասին ներքաշել անօրինական գործողությունների մեջ։ Շնորհակալություն հերոս իրավապահներին, ովքեր համբերությամբ և ամենաբարձր չափանիշներով արձագանքեցին բռնությանը։
Մենք պետք է առավելագույնս զգույշ լինենք մեր երկրում խաղաղության, հանգստության և տնտեսական զարգացման, ինչպես նաև եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի առաջընթացի նկատմամբ։ Ուստի մեր յուրաքանչյուր համաքաղաքացու էներգիան անհրաժեշտ է ծախսել ոչ թե առճակատման, այլ երկրի ճիշտ ուղղությամբ զարգացման վրա։
Հաշվի առնելով վերը նշվածը, որպես հասարակության յուրաքանչյուր անդամի համար պատասխանատու կառավարող ուժ՝ որոշել ենք առանց վերապահումների անվերապահորեն հետ կանչել մեր պաշտպանած օրինագիծը։
Քանի որ հուզական ֆոնը մարում է, մենք ավելի լավ կբացատրենք հանրությանը, թե ինչի համար էր օրինագիծը և ինչու էր կարևոր մեր երկրում արտաքին ազդեցության թափանցիկության ապահովումը։ Դա անելու համար մենք կսկսենք հանդիպումներ բնակչության հետ և լայն հանրությանը տեղյակ կպահենք խնդրի յուրաքանչյուր մանրուքի մասին ճշմարտությունը:
Մենք գործում ենք այն առանձնահատուկ պատասխանատվությամբ, որը, որպես կառավարող ուժ, պարտական ենք հասարակության յուրաքանչյուր անդամին։
Վրաստանը կպահպանի խաղաղությունն ու կայունությունը և կշարունակի արժանապատվորեն շարժվել դեպի Եվրոպա, ինչը վրաց հասարակության սկզբունքային ընտրությունն է»։
Հարակից հրապարակումներ`
- Վերին Լարսի անցակետում կիլոմետրանոց հերթեր են
- Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից գիշերն ուժի կիրառմամբ հեռացրել են ցուցարարներին
- Ցույց և բախումներ Վրաստանի խորհրդարանի մոտ՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի
- Վրաստանի նախագահը խոսել է երկրում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վտանգների մասին
- Վրաստանում ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում
- Եվրախորհուրդը Վրաստանի խորհրդարանին խնդրել է չընդունել օրենք օտարերկրյա գործակալների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին