Մինգեչաուրից տեղահանված կնոջ դիմանկարը
35 տարի առաջ մարտի 9-ին Նաիրա Բաբայանն ամուսնու և 3 երեխայի հետ Մինգեչաուրից Արցախ եկավ։ 88-ի Արցախյան շարժումից, ապա նաև Սումգայիթյան ջարդերից հետո Ադրբեջանում ապրելը հայերի համար վտանգավոր էր դարձել։ Հիշում է՝ տարբեր պատրվակներով ադրբեջանցիները շարունակ հայերի տներ էին ներխուժում։
«Մի ամիս առաջ արդեն թուրքերը նախապատրաստվել էին ու համարյա 2 օրը մեկ մեր տուն էին մտնում։ Դուռը ծեծում էին, ամուսինս, որ գործի էր լինում իրենք գալիս էին։ Ասում էին՝ գազն ենք ուզում ստուգել, լույսն ենք ուզում ստուգել։ Դուռը բացում էին, տուն էին մտնում, բայց ոչ գազին էին նայում ոչ լույսին։ Ընդամնեը իրանք տներն էին նայում, որ ով ինչ ունեցվածք ունի, ինչ կա, ինչ չկա էլի»,-Արցախի Հանրային հեռուստաընկերությանը պատմել է Նաիրա Բաբայանը։
Ժամանակին Արևելյան Հայաստանի Արեշ գավառի մասը կազմող Մինգեչաուրում, որի հայ բնակչությանը թուրք-ադրբեջանական զորքերը կոտորել են 1918-ի ամռանը, մինչև 88թ․ ավելի քան 10 հազար հայ էր ապրում։ Քաղաքում գործում էր երկու հայկական դպրոց։ Կային նաև հայ ղեկավարներ։ Այնուհանդերձ ադրեջանցիները 88-ի այդ օրերին շարունակ հարձակվում էին հայերի ավտոմեքենաների վրա, մտնում բնակարանները խուզարկության։ Քաղաքում հայերը միայանակ չէին տեղաշաժվում։ Երբ մի օր ամուսնու մոր հետ երեխաների նպաստը ստանալու նպատակով Նաիրան գնաց տեղեկանք վերցնելու նկատել էր։
«Ես տեսա սեղանի տակը հայելիա, հայելու տակը անուն-ազգանունը սաղ հայի։ Ես աչքի տակով անցկացրի սաղ հայեր էին, մենակ հայերի անուններն էր գրված։ Տեղեկանքը, որ տվին դուրս եկա, սկեսուրիս ասեցի, ասեցի մամ գիտես էնտեղ հայելու տակը մենակ հայերի անուն ազգանուննա գրած։ Ասեց դե չգիտեմ։ Բայց կարծես մի բան ուղեղիս մեջ արթնացավ»,-պատմել է նա։
Արմատներով պատարեցի ընտանիքը երկար չմտածեց. Մինգեչաուրից Արցախ տեղափոխվեց: Որպես հուշ Նաիրան իր հետ բերել է տան բանալիներն ու տեղեկանքը, որ ժամանակին այնտեղ տուն են ունեցել։ Լուսանկարներն այն ժամանակ Արցախ բարեկամներին ուղարկվածներն են։
«Վեր եկալնք խոխեքս ասումն՝ մամա մեր բանյան խե՞ պերալ չս վեր մեջին լղանանք, խե՞ վանումս մզ լղցնում։ Տա ամեն անգամ եշումմ։ Էտ մին զա մոկը վեր խրբացալա, կլյուչը փոխալնք էս 2 կլյուչնա մզ մնացալ ու փոխարենը հաշվառման վկայակնում ես ստացալ օրիշ վեշմին պեն»,-պատմել է տիկին Նաիրան։
Այդ օրերից Նաիրայի հուշերում առավել վառ կերպով Արցախ գալու ճանապարհին 1 տարեկան երեխայի առաջին բառն արտաբերելը մնաց։
«Երրորդ խոխաս իլալա մեկ տարեկան, մարտի 14-ի ծնունդա ինքը։ Եկալնք հսալ Մարաղա կարմիր կակաչներ, արտերը տեռած պեն։ Խոխան հիլորվալա առաջին բառը ասալ՝ մամա»,-ասել է նա։
Տարիներ շարունակ ադրբեջանական վայրագությունների ականատես և այդ վայրագությունների հետևանքով ընտանիքի հետ տեղահանված Նաիրա Բաբայանը 88-ի այդ օրերը շատ է նմանեցնում այս օրերին Արցախում կատարվողի հետ։ Իր վկայությամբ՝ ադրբեջանցիներն այսօր ավելի վտանագավոր մեթոդներ են կիրառում։ Բայց պիտի դիմակայենք։ Այլ տարբերակ չունենք։
«Օտարի հողը երբեք մեզ համար հայրենիք չի դառնա։ Մերը Արցախնա, մունք Արցախումննք ծնվալ ու մենք չպիտի լքինք Արցախը երբեք»,-ընդգծել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա