«Ժողովուրդ». Կառավարական կաբինետում բարձրացվել է Սասուն Խաչատրյանի ազատման հարցը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իրավապահ համակարգում ինչ-ինչ խմորումներ են ծավալվում: Դեռ Ամանորին խոսակցություններ են պտտվել այն մասին, որ քաղաքական իշխանությունները դժգոհ են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գործունեությունից, և ինքն էլ է հասցրել շատ տեղեր դժգոհել, թե հոգնել է ծանր աշխատանքից, անգամ կառավարական կաբինետում բարձրացվել է Սասուն Խաչատրյանի ազատման հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սասուն Խաչատրյանի փոխարեն, որպես լավագույն թեկնածու, տեսել են գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին, որը պրոֆեսիոնալ քննիչ է և հեռանկարային պաշտոնյա:
Իրավապահ համակարգում լուրեր կան, որ Խաչատրյանը հասցրել է կարգավորել է իր գործերը քաղաքական իշխանության հետ և դեռ շարունակում է պաշտոնավարել: Որքան ժամանակ՝ ապագայում կերևա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում