Վերին Լարսի անցակետում կիլոմետրանոց հերթեր են
Վերին Լարսի ռուսական հատվածում մի քանի կիլոմետր երկարությամբ հերթ է։ Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչելով մի քանի թելագրամ ալիքներ։
Ըստ դրանց, հերթերը պայմանավորված են Վրաստանում տիրող իրավիճակի հետևանքով անցակետի ոչ լիարժեք աշխատանքով։
Ականատեսները պատմել են, որ հերթում կանգնած են ինչպես ռուսական, այնպես էլ վրացական պետհամարանիշներով մեքենաներ։
Թելագրամի «Mash» ալիքը գրել է, որ հերթում սկսել են տեղեր վաճառել։ «Յանդեքս»-ի տվյալներով, գիշերը հերթի երկարությունը հասել է մոտ 7 կմ-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան