ՔԿՀ հեռախոսներ են տարել հեռակառավարվող թռչող սարքի միջոցով
ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 7-ի հերթական շրջայցի ժամանակ՝ մոտավորապես ժամը 23:50-ի սահմաններում, նկատել են, որ հիմնարկի մասնաշենքերից մեկին է մոտենում հեռակառավարվող թռչող սարք: Մոտենալով տվյալ մասնաշենքին՝ սարքը վայր է գցել դեղին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված կասկածելի առարկա:
Ծառայությունից մանրամասնում են, որ ծառայողների կողմից հայտնաբերված փաթեթում առկա են եղել 2 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի լիցքավորման սարք: