Իրավունք 17:42 09/03/2023 Հայաստան

Շնորհակալ եմ, որ եկել եք, բայց այս անձրևի տակ պետք չէ կանգնել. Սերժ Սարգսյանը՝ աջակիցներին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց դիզվառելիքի գործով հերթական նիստը:

Նիստին ներկա է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նրա կուսակիցները և աջակիցները:
Այսօրվա դատական նիստին շարունակվեց վկաների հարցաքննությունը:

Նիստից հետո դատարանի բակում Սերժ Սարգսյանին ողջունեցին այնտեղ հավաքված աջակիցները։

«Շատ շնորհակալ եմ, որ եկել եք, բայց այս անձրևի տակ պետք չի կանգնել»,-  դիմելով իր աջակիցներին՝ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրանք Սերժ Սարգսյանին առողջություն, համբերություն ցանկացան: Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ու գնաց:

168.am-ը մանրամասներ է ներկայացրել այսօրվա դատական նիստից.

«Առաջինը հարցաքննվեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Յաշա Խաչատրյանը: Վերջինս նշեց՝ ճանաչում է Բարսեղ Բեգլարյանին, շատ մտերիմ հարաբերություններ ունի նրա հետ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև Գևորգ Հարությունյանին:

Վերջինս ներկայացրեց դիզվառելիքի մատակարարման պայմանագրի կնքման ընթացակարգը: Նա նշեց՝ դիզվառելիքի ներկրման այնպիսի բարձր որակական չափանիշներ կային, որ տենդերը չստացած ընկերությունը վստահաբար ուրախացել է, որ այն իրեն չի հասել, որովհետև չէին կարողանալու ապահովել այդ պարամետրերով վառելիքի ներկրումը:

«Պարսկաստանից հնարավոր չէր ներկրել այնպիսի դիզվառելիք, որը դիմանար, չսառչեր ցրտին: Այս պայմաններում այդ ներկրումը կարող էր կատարել միայն «Ֆլեշ» ՍՊԸ-ն»,- ասաց վկան:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տվող միակ վկան՝ Սևան Քոչարյանը, որտեղ աշխատել է, գցել է բոլորին:

«Բա որ տենց լավ ներկրող էր, 2018թ.-ից հետո ինչո՞ւ ոչ մի լիտր դիզվառելիք չի ներկրել: Ասենք, էն ժամանակ մենք էինք խանգարում, բա 2018թ.-ից հետո ո՞վ էր խանգարում»,- ասաց Յաշա Խաչատրյանը:

Այնուհետև Յաշա Խաչատրյանը պատասխանեց դատախազ Արսեն Մարտիրոսյանի հարցերին, ասաց, որ տենդերին մասնակցելու առաջարկը ստացել է Գյուղնախարարությունից, ուղարկել են գնային առաջարկ՝ 457 դրամ, հետո 2 դրամ գինն իջեցրել են, կապը պահել է գյուղնախարար Սերգո Կարապետյանի տեղակալի հետ:

«Ինձ ասել են՝ Յաշա, նայի՝ որակյալ լինի, ոչ մի գյուղացի չբողոքի որակից: Ասել եմ՝ հարց չկա: Առհասարակ ձմեռային դիզվառելիքը տարբերվում է ամառայինից: Նրանց մեջ 150-200 դրամի տարբերություն կա»,- ասաց «Ֆլեշ» ընկերության նախկին տնօրենը:

Վկան անդրադարձավ նաև Սևան Քոչարյանին ուղղված իր զանգի բովանդակությանը:

«Ես որ տեսա՝ Սևանը մասնակցում ա, վաբշե գժվա… Զանգեցի, ասեցի՝ այ տղա, էս դու ինձ պարտք ես, իմ պարտքերը չես կարողանում փակես, էս ծրագրի մեջ ե՞ս մտել: Ես 100 տոկոսով գիտեի, որ Սևանը չէր կարող բերել էդ վառելիքը, դրա համար եմ նրան զանգել»,- ասաց Յաշա Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Սևան Քոչարյանի ներկայացրած գնային առաջարկը՝ 420 դրամ պարսկական վառելիքի համար, չափազանց բարձր էր. Պարսկաստանից բերված վառելիքը առավելագույնը 390 դրամ արժեր մեկ լիտրի համար:

Դատախազից հետո Յաշա Խաչատրյանին հարցեր ուղղեց Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը, ապա՝ դատավոր Վահե Միսակյանը:

Հարցին՝ իրենց ընկերությունն արդյո՞ք ունեցել է արտոնություններ, Յաշա Խաչատրյանը կտրականապես հերքեց՝ ոչ, չի ունեցել:

Իրավիճակը մի պահ լարվեց, երբ դատախազ Մարտիրոսյանը բանավեճի մեջ մտավ վկա Յաշա Խաչատրյանի և պաշտպան Ամրամ Մակինյանի հետ: Դատավորը հանդարտեցրեց իրավիճակը՝ կողմերին կոչ անելով դատաքննության այս փուլում բանավեճի մեջ չմտնել:

Խնդիրը վերաբերում էր «ձմռանը դիզվառելիք» և «ձմեռային դիզվառելիք» եզրույթներին, դրանց տարբերությանը:

Վկան պնդեց՝ հնարավոր չէ՝ Իրանից ու Իրաքից ներկրել ձմեռային դիզվառելիք: Յաշա Խաչատրյանը նաև նշեց, որ ծրագիրն ամբողջությամբ չեն իրականացրել, քանի որ մատակարարել են այնքան, որքան գումար իրենց փոխանցվել է:

Յաշա Խաչատրյանի խոսքով՝ գյուղփոխնախարար Սամվել Գալստյանի և վարչության պետ Գևորգ Հարությունյանի հետ ունեցել է գործնական հարաբերություններ, իրենց շփումները եղել են սոսկ գյուղացիներին վառելիք մատակարարելու ծրագրի շրջանակներում:

Վկայի հարցաքննությունն ավարտվեց, ինչից հետո դատախազ Մարտիրոսյանը նկատեց՝ վկայի նախաքննական ցուցմունքների և այսօրվա ցուցմունքների միջև հակասություններ կան, խնդրեց թույլատրել հրապարակել դրանք: Դատավորը թեպետ թույլատրեց, սակայն նշեց, որ ինքը վկայի ցուցմունքներում էական հակասություններ չի հայտնաբերել»:

Հաջորդ նիստը կկայանա մարտի 23-ին ժամը 14:00-ին:

Հիշեցնենք, որ քրեական գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակում է երեք անձ. Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։

Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։

Ըստ Բարսեղ Բեգլարյանին առաջադրված  մեղադրանքի՝ «նա հանդիսանալով «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր, 2013թ․ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրդել է 2013թ․ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանին՝ ՀՀ հողօգտագործողներին 2013թ․ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում»։

Ըստ Գևորգ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2012թ․ հունիսի 25-ից մինչև 2015թ․ հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագրծելով, 2013թ․ հւնվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն»։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով անցնող Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Դատարանի որոշմամբ, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}