Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից գիշերն ուժի կիրառմամբ հեռացրել են ցուցարարներին
Թբիլիսիի կենտրոնում մարտի 8-ի լույս 9-ի գիշերը շարունակվել է բողոքի ակցիան և ցուցարարների ուժով ցրելը։ Apsny.ge-ի փոխանցմամբ, հատուկ ջոկատայինները ջրցան մեքենաների և պղպեղի գազի կիրառմամբ մի քանի անգամ ցուցարարներին դուրս է հանել Ռուսթավելի պողոտայից, սակայն նրանք որոշ ժամանակ անց կրկին վերադարձել են։
Չնայած նրանց դեմ հատուկ տեխնիկայի կիրառմանը և ձերբակալություններին, ցուցարարները՝ հիմնականում երիտասարդներ, հավաքվում են մայրաքաղաքի կենտրոնական պողոտայում։ Փողոցի նստարաններից և աղբամաններից մի քանի վայրերում նրանք բարիկադներ են կանգնեցրել։
Ցուցարարները վանկարկում են «Վրաստան, Վրաստան» և երգում ազգային օրհներգը։
Նշվում է նաև, որ նաև մեկ ավտոմեքենա է այրվել։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում ինքնաբուխ ակցիաները կապված են խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի առաջին ընթերցմամբ ընդունման հետ, որն ընդդիմությունն ու քաղաքհասարակությունը համեմատում են «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիի կենտրոնում վերսկսվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ ցույցը
- էլ ամերիկյան, էլ ռուսական, էլ քաչալ շուն, էլ գող փիսո
- Երեքշաբթի Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ 66 մարդ է բերման ենթարկվել
- Բորել. Թբիլիսիում բողոքի ցույցեր հրահրած օտարերկրյա գործակալների մասին օրենքն անհամատեղելի է ԵՄ արժեքների հետ
- Ցույց և բախումներ Վրաստանի խորհրդարանի մոտ՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի
- Թբիլիսիում ուսանողները հրաժարվել են մասնակցել «ռուսական օրենքին» աջակցող պատգամավորի դասախոսություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան