Հասարակություն 13:22 09/03/2023 Հայաստան

«Ապագա Հայկականը». Համաժողովից առաջ ինչ կետերի շուրջ են համաձայնության եկել

«Մենք այս նախաձեռնությունը հիմնել ենք նպատակով, որ Հայաստանի ու հայ ազգի զարգացման շուրջ միասնական գիտակցություն ձևավորենք, հրավիրենք այդ հարցով այլ մտահոգ մարդկանց մեզ հետ աշխատելու։ Նախաձեռնությանն այս պահին միացել է 112 հազար մարդ՝ որպես համանախաձեռնող»,-մարտի 10-12-ը կայանալիք Ապագա Հայկականի Համաժողովին ընդառաջ այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց գործարար, բարերար, FAST համահիմնադիր, «Սոլարոն» (Solaron) ընկերության հիմնադիր Արթուր Ալավերդյանը, որը «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիրն է։

Նա հիշեցրեց, «Ապագա Հայկականը» սահմանել է 15 նպատակ, որից երեքը կքննարկվեն առաջիկա համաժողովի ընթացքում։ Միջոցառմանը մասնակցելու է մոտ 200 մարդ։

«Նախաձեռնությանը միացածների քննարկումները մեկ թեմայի շուրջ են՝ ինչպես հասնել այդ նպատակներին, ինչպես հասնել կայուն զարգացման։ Այս ընթացքում տեղի են ունեցել մեծաթիվ քննարկումներ, հանդիպումներ, շատերը պատրաստ են մասնակցել գործընթացին, առաջ շարժվելու մեզ հետ միասին»,-ասաց Արթուր Ալավերդյանը։

Նրա խոսքով,  համահայկական քաղաքացիական  համաժողովը  հայաստանյան իրականության համար նոր մոդել է, փորձելու են հարգալից լայն քննարկումների արդյունքում գալ միասնական որոշումների։

Համաժողովին քննարկվելու է  երեք թեմա «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ»։

«Mlinda» և «The Good Investors» կազմակերպությունների հիմնադիր, «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Ռիչարդ Ազարնիան նշեց, որ Հայաստանը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, իսկ նման դեպքերում երբեմն ընդունված օրենքները, ընտրական ժողովրդավարությունն ու առաջարկվող լուծումներն ի վիճակի չեն լուծել առաջադրված խնդիրները, մարտահրավերները։ 

«Քաղաքացիական ասամբելան մեծ երկխոսություն ապահովելու համար, առկա խնդիրները պետք է լինի ողջ հայ ժողովրդի խոսակցության թեման,  Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ապրող հայերի թեման։ Համաժողովին 200 մարդ ներկայացնելու է իր փորձը, գիտելիքը, առաջարկը, կազմելու ենք միասնական ծրագրեր։ Մեր միտքն է միասին առաջ քայլել»,-ասաց նա։

«Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը նշեց, որ համաժողովի հանրային քննարկման փուլը կբացվի վաղը, դրան նախորդել են փորձագիտական քննարկումները։ 100-ից ավելի փորձագետներ քննարկել են թեմաները, մշակել համաժողովի օրակարգը։ 

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ, «Պատմական պատասխանատվություն» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանն իր խոսքում նշեց, հինգ հանդիպումներ են ունեցել տասնյակ մասնագետների հետ, որոնք ապրում են Հայաստանում, Եվրոպայում, Ամերիկայում, Ասիայում և այլ տարածաշարջաններում։

Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանն ընդգծեց, որ հանդիպումների ընթացքում եղել է մեծ անկեղծություն, անհամաձայնության ընդունումը, քաղաքավարություն։

«Երեք կետերի շուրջ համաձայնություն եղավ։ Բոլոր մասնակիցները շեշտեցին, իբր պատմական պատասխանատվություն Ցեղասպանությունը փաստ է, մոտեցումն այն էր, որ մենք այդ խնդրին նոր մոտեցում պետք է ցուցաբերենք։ Զոհ լինելու հոգեբանական վիճակից պետք է ազատվենք, քանի որ ամենածանր ու ժխտական վիճակն է, երբ մարդուն հնարավորություն չի տրվում իր ողջ պոտենցիալն օգտագործել։ Շեշտվել է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման ջանքերը ոչ միայն պատմական հարց է, այլև արդի, մեր ինքության, գոյության հիմնական հարցը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս առումով կարևոր է  նաև միասնական պահանջի ձևավորումը։

Հաջորդ հարցը, որի շուրջ համաձայնության են եկել այս խմբի փորձագետները, մշակութային ժառանգության պահպանումն է։

«Հարկ չկա ասելու, թե ինչ հարուստ մշակութային, հոգևոր ժառանգություն ունենք։ Բայց շատ դեպքերում մենք տեղյակ չենք այդ ժառանգությանը։ Մեր բոլորի պարտականությունն է ցույց տալ հայ մեծերին, խանդավառել նրանցով երիտասարդներին»,-ասաց նա։

Երորդ կետը, որի շուրջ եղել է համաձայնություն, ազգային ինքնության պահպանության մասին է, որի մաս են կազմում հայոց լեզուն, գրականությունը։

«Իբր պատմական պատասխանատվություն, մենք համաձայնեցինք այս երեք կետերի շուրջ»,-ասաց նա։

«Օրրան» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր, «Բնակչության աճ» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Արմինե Հովհաննիսյանն ասաց՝ հինգ երեխա ունի, նպաստել է բնակչության աճին։

Անդրադառնալոց քննարկումների ընթացքում արծարծված հարցերին, նշեց. «Իսկապես, շատ լուրջ խնդիրներ կան, բնակչության աճը կապված է տարբեր ոլորտների՝ տնտեսական, անվտանգային ու այլ ոլորտների հետ, խնդրին համապարփակ լուծում է պետք։ Փորձագետներն էլ աշխատել են այդ ուղղությամբ։ Հազարավոր մարդիկ արտագաղթում են, ներգաղթը քիչ է։ Երբ ունեցել ենք մեծ ներգաղթ, չենք կարողացել նրանց պահել հայրենիքում»։

Նրա խոսքով, քննարկվել են տարբեր հարցեր, ինչպես անել, որ չամուսնացած կանայք զավակներ ունենան, մեկ-երկու երեխա ունեցող ընտանիքները հաջորդ ունենան, ինչպես անել, որ Հայաստանում հաստատվեն տարբեր երկրներից հայրենիք եկածները։ 

Հրապարակախոս, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր, «Հայաստան-Սփյուռք միասնականություն» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Արամ Աբրահամյանն ասաց, բանավեճերը բուռն են եղել, կարծիքները՝ տարբեր, հարցերը՝ բազմաթիվ, սակայն պետք է հիշել, որ դրա արդյունքը պետք է լինի միասնական մոտեցումը։

«Գլխավոր մոտեցումը պետք է լինի հայաստանակենտրոնությունը։ Ինչպես ասաց մասնակիցներից մեկը, Հայաստանը մի մագնիս է, որի շուրջ պետք է հավաքվեն մետաղի կտորները՝ սփյուռքի օջախները»,-ասաց Աբրահամյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}