Էստոնիան ծրագրում է ինտերնետում արգելափակել ռուսական հեռուստաալիքների հասանելիությունը
Էստոնիայի Սպառողների պաշտպանության և տեխնիկական կարգավորող մարմինը (TTJA) նախատեսում է արգելափակել ինտերնետի միջոցով հասանելիությունը ռուսական հեռուստաալիքներին: Հինգշաբթի այդ մասին ասել է վարչության ներկայացուցիչ Հելեն Ռոհտլանը, որի խոսքերին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Ընդհանուր առմամբ, այս կամ այն պատճառով, Էստոնիայում արգելված է 50 հեռուստաալիքի հեռարձակումները: Բացի այդ, սահմանափակված է մուտքը 80 կայք, որոնք պատժամիջոցների տակ են»,-ասել է Ռոհտլան ERR պետական հեռարձակման պորտալին: Սակայն, ըստ նրա, արգելքը կարելի է շրջանցել, քանի որ որոշ ալիքներ կարելի է դիտել ինտերնետում։
«Մենք մտածում ենք, թե ինչպես փակել ինտերնետում հասանելի հեռուստաալիքները»,-ասել է Ռոհտլան։
Ըստ TTJA-ի ներկայացուցչի, բաց հասարակության մեջ անհնար է ամբողջությամբ բացառել ռուսական տեղեկատվական ալիքների հասանելիությունը. Ցավոք, մենք աշխատում ենք այն հարցերի շուրջ, որտեղ հնարավոր են լուծումներ»,-բացատրել է Ռոհտլան:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ի՝ պատժամիջոցները շրջանցելու փորձերին կհետևեն ԱՄՆ-ի 25 դատախազ
- ԵՄ երկրների դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի շուրջ
- Էստոնիայի վարչապետը ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ քննարկել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը
- Էստոնիայի կողմից Ուկրաինային ռազմական օգնության չափը մոտենում է 300 միլիոն եվրոյի
- Էստոնիայում վարչապետի՝ էներգետիկ խնդիրների մասին հայտարարությունից հետո սկսել են էլեկտրական գեներատորներ գնել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները