Թուրքիայում երկրաշարժի հասցրած վնասը կգերազանցի 100 մլրդ դոլարը․ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատասխանաատու
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատասխանաատու Լուիզա Վինտոնն անդրադարձել է Թուրքիայում երկրաշարժի հասցրած վնասներին և որոշակի հաշվարկներ ներկայացրել:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ Վինտոնի հաշվարկների՝ վնասները գերազանցելու է 100 մլրդ դոլարը: ՄԱԿ-ի ներկայացուցչի Գազիանթեփից (պատմ. Այնթափ) տարածած տեսաուղերձում ասվում է, «Մինչև այսօր արված հաշվարկների հիման վրա, թե կառավարության և թե միջազգային գործընկերնի կողմից հաստատված վնասի չափը գերազանցելու է 100 միլիարդ դոլարը»:
Վինտոնը նաև անդրադարձել է Թուրքիայի Հաթայ նահանգում տիրող իրավիճակին՝ այն որակելով «աղետալի», ապա նշել, որ նահանգում հազարավոր շենքեր են փլուզվել:
«Հաթայում վնասները մեծ են, իսկ ռեսուրսները քիչ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Համաշխարհային բանկի կատարած հաշվարկների համաձայն՝ Թուրքիային հասցված վնասը կազմում էր 34.2 մլրդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան