Իրանն հայտարարում է, թե Արևմուտքը հաշտվել է Թեհրանի միջուկային ծրագրի հետ
Արևմտյան երկրները հաշտվել են Իրանի միջուկային ծրագրի հետ: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ հինգշաբթի այդ մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Թշնամիները ոչ մի կերպ չէին ցանկանում, որ մենք ունենանք մեր սեփական (միջուկային) վառելիքի ցիկլը, սակայն այսօր նրանք համակերպվել են այն փաստի հետ, որ մենք ունենք այն… Իմպերիալիստները գիտեն, որ այլ ելք չունեն, քան (հետևել) դիվանագիտությանը, և ընդունել Իրանը որպես միջուկային տերություն»,-Էսլամիի խոսքերն է մեջբերում Tasnim-ը։
Անցած ուրբաթ և շաբաթ օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին պաշտոնական այցով Թեհրան էր։ Նա բանակցել է Էսլամի հետ։ Գրոսսին ասել է, որ գործակալությունը պատրաստվում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, որը կօգնի վերակենդանացնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ, միջուկային համաձայնագիր)։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան