Կառավարությունն այսօր «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ին 173 մլն դրամի մաքսատուրքի արտոնություն կտա
Կառավարությունն այսօրվա նիստում չորս ընկերության կազատի ներմուծման մաքսատուրքից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի համար:
Արտոնություններ կստանան «ԲիոՔոթոն», «Արմենիան հելիքոփթերս», «Ալեքս տեքստիլ» և «ՄիլլԿաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները:
Մասնավորապես արտոնություն ստանալու համար «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի ներկայացրած ապրանքների արժեքը կազմում է 3․3 մլրդ դրամ և նրա մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 173 մլն դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը մտադիր է վաճառե՞լ ԶՊՄԿ-ի իր բաժնետոմսերը
- Կառավարությունը բյուջեից 1.1 մլրդ դրամ հատկացրեց Աջափնյակի մետրոյի նախագծման համար
- Կառավարությունը հաստատեց առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան