Ղևոնդյան. Այո՛, ՀՀ-ում էլ 2008-ին էր գունավոր հեղափոխության փորձ հայտնի տեխնոլոգիաներով
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
«Հետխորհրդային երկրները Արևմուտքին և ԵՄ-ին հետաքրքիր են եղել ու այսօր էլ հետաքրքիր են հիմնականում մեկ պրիզմայով, և դա այն է, թե այդ երկրներից ո՞ր մեկը, ի՞նչ չափով կարող է օգտակար լինել ՌԴ-ի դեմ մրցակցության ու հակադրության պրոցեսում:
Այ դրա համար են Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի, Ղրղզստանի նման երկրները տարիներ շարունակ ստացել դրամաշնորհներ, այդ թվում նաև պետական մակարդակում. այդ պատճառով են այդ երկրներում գործել գործակալական ցանցեր, արտերկրյա կառավարմամբ մեդիաներ, իբր իրավապաշտպաններ ու կառավարելի գիտական հանրույթ, հ/կ-ներ, փոխանակման ծրագրեր և այլն։
Սա լավ կամ վատ չէ. սա քաղաքականության գործիք է, փաստ, որը փոփոխական հաջողությամբ աշխատել է ու այսօր էլ աշխատում է Արևմուտքի ձեռքում:
Այստեղ հիմնական հարցը այն է, որ այդ երկրները և նրանց կառավարող, կամ ընդդիմադիր էլիտաները հենց իրենք են իրենց մատուցել Արևմուտքին՝ որպես գործիք՝ հասկանալով, որ մտնելով օտարների օրակարգի տակ, նրանց կարող են և կորցնել սեփական պետությունը, կամ աղետ բերել սեփական երկրի գլխին: Բայց դա հիմնականում նրանց չի կանգնեցրել, գոնե նման օրինակ ես այս պահին չեմ հիշում:
Այո՛, ՀՀ-ում էլ 2008-ին էր գունավոր հեղափոխության փորձ հայտնի տեխնոլոգիաներով:
Բոլոր այն երկրները, որոնք մտել են նման խաղի տակ՝ որպես օրինաչափություն, կառավարվել են օտարերկրյա գործակալական ցանցի ներկայացուցիչներով:
Եվ ուրեմն ամենից կարևորը՝ ամեն գնով հետխորհրդային երկրներից կազմված երկրորդ, իսկ միգուցե նաև երրորդ ճակատ պետք է բացել ՌԴ-ի դեմ, անգամ այդ երկրների կործանման գնով, բա գիտեք ինչու են այդքան փող ու ժամանակ ծախսել այդ երկրների ու նրանց քաղաքացիների վրա, եկել է պարտքերը վերադարձնելու ժամանակը»։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը
- Փաշինյանը պատվիրակություն է գործուղում անհանգիստ Թբիլիսի
- Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից գիշերն ուժի կիրառմամբ հեռացրել են ցուցարարներին
- Թբիլիսիի կենտրոնում վերսկսվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ ցույցը