Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի դիվերսիոն խմբի գործողությունը ահաբեկչական ակտ որակեց
«Երեք ամիս Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից փակ լինելու պայմաններում մենք իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ նախորդ կիրակի ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումը դարանակալել և հարձակվել է ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտից ՈւԱԶ մակնիշի մարդատար ավտոմեքենայով ծառայողական նպատակներով Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր մեկնող ոստիկանների վրա:
Ցավակցություն հայտնելով զոհվածխների հարազատներն՝ Փաշինյանը նշեց. «Ուզում եմ ընդգծել, որ երեք զոհվածներն էլ ծնվել են Լեռնային Ղարաբաղում: Այդ հանգամանքը կարևորություն է ստանում 2023 թվականի փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովում ադրբեջանի արած մի հայտարարության ֆոնին, իսկ Ադրբեջանի նախագահը Մյունխենում ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն՝ համաձայն որի, իրենք պետք է Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցը: Ադրբեջանի նախագահ սակայն ընդգծել էր, թե այդ քննարկումներն իրենք պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված և ապրած մարդկանց հետ»:
Նա նաև հիշեցրեց, որ մարտի 1-ին ՌԴ խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում տեղի էր ուենցել ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որից 4 օր անց Արդբեջանը ձեռնարկել է սադրանքը, որը Փաշինյանը ահաբեկչական ակտ որակեց:
ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը շեշտեց, որ այդ ահաբեկչական ակտին զոհ գնացին ԼՂ-ում ծնված և մեծացած երեք, երկու և մեկ երախա ունեցող երեք քաղաքացի:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից իրականացված ահաբեկչական գործողության մանրամասների վերաբերյալ արտահերթ զեկույց
- Ադրբեջանական դիվերսիայի հետևանքով վիրավորված ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում
- Ադրբեջանը դիվերսիա է իրականացրել Սյունիքում, զինվորներից մեկին գլխատել են. politik.am
- Տիգրան Աբրահամյան. Դիվերսիայի հետևանքով երկրորդ զոհը ժամկետային զինծառայող չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան