Այլևս չենք կարող խոսել ԲԴԽ-ի՝ որպես ինստիտուտի մասին, այլ Կարեն Անդրեասյանին առընթեր խորհրդակցական մարմնի մասին. Մելիքյան
«Իմ գնահատմամբ, մենք այլևս չենք կարող խոսել Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես ինստիտուտի մասին, այլ Կարեն Անդրեասյանին առընթեր խորհրդակցական մարմնի մասին»,- ասուլիսում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահն է։
Նա նշեց, որ այսօր դա կարող են արձանագրել, քանի որ ԲԴԽ-ն գնալով ավելի մեծ թվով է կայացնում միաձայն որոշումներ։
«Եթե վերլուծենք 2018 թվականից հետո ձևավորված այս կառույցի որոշումները, կտեսնենք, որ որոշումները շատ հաճախ ոչ միայն միաձայն չէին, նաև չհամընկող հատուկ կարծիքներ էին դատավորների, իրավաբան գիտնակների կողմից շարադրվում, որոնք հրապարակվում էին, հաճախ իրավաբանական հանությունը նույնիսկ ավելի մեծ կշիռ էր հաղորդում հենց այդ հատուկ կարծիքներին»,- ասաց իրավապաշտպանը։
Նա նշեց, որ հիմա որոշումները հիմնականում միաձայն են, իսկ եթե դեմ ձայն էլ է լինում, հատուկ կարծիք չի լինում, որպեսզի մարդկանց հասկանալի լինի, թե ինչու է դեմ։
Ըստ նրա, գուցե դրա պատճառներից մեկն այն է, որ հատուկ կարծիքներում արտահայտված մոտեցումները հետագայում փաստարկ են դառնում։
«Իշխող քաղաքական թիմին, իրենց քաղաքական թիմի անդամների գործուղման ճանապարհով, այնուհանդերձ, հաջողվել է դատական իշխանությունը ենթարկեցնելու գործն առաջ բերել»,- ասաց Ռ. Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գործարկվում է մեխանիզմը, որը պատրաստ է ամեն պահի խժռել ողջ դատական համակարգը. Սիրանուշ Սահակյան
- ԶԼՄ-ների հայտարարությունը. Դատավոր Նախշքարյանի հետ տեղի ունեցածը տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ոտնձգություն խոսքի ազատության Սահմանադրական արժեքի նկատմամբ
- Պետք է լծվենք ԲԴԽ անդամների, դատավոր ընկերների պաշտպանությանը. Դավիթ Հարությունյան
- Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին
- Ինձ մեղադրել, որ ես փորձել եմ հեղինակազրկել դատական իշխանությունը, ուղղակի զավեշտ է. Զարուհի Նախշքարյան
- Այս վարույթի նախաձեռնումը եղել է կողմնակալ, այն իր բնույթով խտրական է. դատավոր Նախշքարյանի պաշտպան
- Զարուհի Նախշքարյան. Ես կանգնած եմ իմ լիազորությունների դադարեցման վտանգի առջև, իրավունք ունեմ հարցերը հնչեցնել մինչև վերջ
- Դատավոր Նախշքարյանը համարում է՝ վարույթը պետք է կարճվի
- Փաստաբան. Դատավոր Նախշքարյանը չի ասել՝ ես ձեր տիրու մերը
- Դատավոր Նախշքարյանի ներկայացուցիչները հրապարակել են նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԱՆ միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին