Վարակաբան. Վերջի տարիների կարմրուկի վարակի 1/3-րդ դեպքերն արձանագրվում են մեծահասակների շրջանում
Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը:
«Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջի տարիների վարակի 1/3-րդ դեպքերը արձանագրվում է մեծահասակների շրջանում, ու նրանց մոտ հիվանդությունը կարող է շատ ավելի ծանր ընթացք ունենալ, քան երեխաների»,- նշում է ինֆեկցիոն հիվանդությունների գծով ԱՆ խորհրդատու Նարինա Սարգսյանցը:
Նրա խոսքով` մոտ 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ նաև հիվանդության բարդություններ` թոքաբորբ, լարինգո-տրախեաբրոնխիտներ, միջին ականջի բորբոքում, գլխուղեղի և նրա թաղանթի բորբոքում: Իհարկե, շատ հազվադեպ, բայց հնարավոր է, հիվանդանալուց տարիներ անց պացիենտի մոտ զարգանա գլխուղեղի ախտահարում, որը որպես կանոն, հանգեցնում է մահվան:
Նրա խոսքով, կարմրուկի դեմ պատվաստանյութը կիրառվում է մոտ 60 տարի, դրանք անվտանգ են, արդյունավետ են և մեծ ազդեցություն են ունեցել կարմրուկից մահացության նվազեցման վրա:
Հարակից հրապարակումներ`
- 09.03. Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի
- Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի
- Այս պահին կարմրուկի համաճարակի մասին խոսք չկա, ունենք փոքր բռնկում. նախարար
- Վիրուսաբան. Կարմրուկի հետ կապված ունենք իրավիճակ, որը կարող է վերածվել համաճարակի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին