Նիկոլ Փաշինյանը նոր պատերազմ է բերում Հայաստանի գլխին․ Թևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է հակառուսական քաղաքականությունը։ Հայաստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է առաջարկ՝ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու վերաբերյալ։
Ինչպես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը, այնպես էլ Փաշինյանի այս հակառուսական քայլը տեղավորվում է Պրահայում ընդունված, ապա Մյունխենում վերահաստատված որոշման մեջ։
Սա նշանակում է, որ Ադրբեջանը հերթական հնարավորությունն է ստանում, օգտվելով հայ-ռուսական հարաբերությունների վատացումից, անցնել գրոհի։ Այդպես եղավ նաև 2020-ի 44-օրյա պատերազմից առաջ։ 2018-ին Գեներալ Խաչատուրովի դեմ շինծու քրեական գործ հարուցելը, մի շարք հակառուսական քայլերի գնալն ու ՌԴ-ին «թավշյա» հեղափոխությանն ադապտացնելը, փչացրեց հայ–ռուսական հարաբերությունները, ինչն ազդակ էր Ադրբեջանի համար անցնել գրոհի։
Հայաստանի համար անվտանգային այլընտրանք չապահովելով՝ Փաշինյանը թշնամացնում է ՀՀ–ն ՌԴ–ի հետ ու փաստացի ՀԱՊԿ-ից դուրս գալու քաղաքականություն իրականացնում, ինչն Արցախի ու Հայաստանի համար հղի է լինելու ողբերգական հետևանքներով։ Բայց դա Նիկոլին չի հետաքրքրում, քանզի ինքը բացառապես իր անձնական երաշխիքների հարցով է զբաղված՝ իր տեղն ապահովելով Բելառուսի նախագահի խամաճիկային թեկնածու Տիխանովսկայայի կողքին»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանի «եվրայոնջաները»․ ի՞նչ պարտավորությունների տակ է մտել Հայաստանը․ Անդրանիկ Թևանյան
- Թևանյան. Թրքաբոլշևիկյան մահապարտին կարող է հաղթել միայն հայաստանակենտրոն մահապարտը
- Ալեքսանդրիայի մրցաշար․ Վազգեն Թևանյանը՝ ոսկե մեդալակիր
- Հայաստանը դեռևս գոյություն ունի աշխարհաքաղաքական որոշակի բալանսի արդյունքում. Թևանյան