Դժվարը ներկայում ապրելն է և նրա մեջ՝ գալիքը կառուցելը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Հատկապես այսօրվա պայմաններում նման համաժողովը կարևոր ազդակ է բոլորիս համար՝ վերստին մտածելու և խորհելու ոչ միայն անտեսանելի ապագայի մասին, այլև՝ հատկապես ներկան կառուցելու»,-Ապագա Հայկականի համաժողովի ժամանակ հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը
Նրա դիտարկմամբ՝ անցյալի մտքով ապրելը հեշտ է, քանի որ այնտեղ պատասխանատվություն չունեն, նույնը նաև ապագայի համար, քանի որ տեսանելի չէ պատասխանատվության չափը, և դժվարը ներկայում ապրելն է և նրա մեջ գալիքը կառուցելը:
Սրբազանը հայտնեց, որ այսօր հայ ժողովուրդը բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնած, առաջինը՝ անվտանգայինն է, ինչի պատճառը ունեցած մեծ ներուժի մսխելն է եղել:
«Միասնական լինելու համար պետք է համախմբվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, որովհետև ամենափոքր միավորներն անգամ ձախողում կամ հաջողում են նպատակի չգոյությունից կամ գոյությունից»,-ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ բոլոր տեսիլքներն ի վերջո իրականանում են, եթե դրանց հետևից գնում են միասնաբար, այլ ոչ թե՝ վերացական միասնականությամբ:
«Ես միշտ զարմացել եմ՝ ինչպես ունենալով նման ներուժ կարող ենք հայտնվել այս իրավիճակում։ Ուզում եմ հնարավորությունը տեսնել այս միջոցով կառուցելու քայլերը, որոնք կլինեն այդ մարտահրավերների դիմաց»,-ասաց արքեպիսկոպոսը:
Նա իրավիճակից ելքը տեսավ հոգևոր-բարոյագիտական արժեքային դաշտում:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում մեկնարկել է առաջին համահայկական քաղաքացիական համաժողովը
- «Ապագա Հայկականը». Համաժողովից առաջ ինչ կետերի շուրջ են համաձայնության եկել
- «Ապագա Հայկականը». Հայաստանի ներկա իրավիճակի համար պատասխանատու է երկրի կառավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան