Պեսկով. Կրեմլը բացասաբար է վերաբերվում առանձին ռուսաստանցիների՝ Հայաստան մուտքի արգելքին
Կրեմլը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանից որոշ լրատվամիջոցների ղեկավարների և պատգամավորների՝ Հայաստան մուտքի արգելքին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Անկեղծ ասած, մենք բացասաբար ենք վերաբերվում դրան։<...> Հայաստանը մեր մեծ բարեկամն է, դաշնակիցը, ռազմավարական գործընկերը։ Եվ, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը մեզ պարտավորեցնում են պաշտպանել մեր երկկողմ հարաբերությունները նման դեպքերից»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է Կրեմլը վերաբերվում առանձին լրատվամիջոցների ղեկավարների և պատգամավորների Հայաստան մուտքի արգելքի դեպքերին։
Պեսկովը նաև հույս է հայտնել, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները «տեսանելի ապագայում զերծ կլինեն նման դեպքերից»։
Հիշեցնենք՝ մարտի 7-ին Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր, որ արգելել են ռուսաստանցի մեդիամագնատ՝ News media հոլդինգի հիմնադիր, ազգությամբ հայ, արմատներով արցախցի Արամ Գարբրիելյանովի մուտքը Հայաստան։ «Սպուտնիկ Արմենա»-ի փոխանցմամբ, Գաբրիելյանովը Հայաստանում ԶԼՄ ներկայացուցիչների համար պետք է հանդես գար դասախոսությամբ։
«Օդանավակայանում նրան թույլ չեն տվել հատել սահմանը։ Գաբրիելյանովին ասել են, որ նա հանդիսանում է ոչ ցանկալի անձ Հայաստանում ու կարող է երկրում ապակայունացնել վիրավիճակը։ Արդյունքում Գաբրիելյանովը, մեր երկրում մնալով 24 ժամ, ստիպված է եղել վերադառնալ Մոսկվա առաջիկա չվերթով»,-ասել է Սողոմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Գաբրիելյանով. Ես, իհարկե, գիտեի, որ Փաշինյանը Բեթմենը չէ
- Արգելել են Արամ Գաբրիելյանովի մուտքը Հայաստան
- Զատուլինի մուտքն արգելելով արդարացրել են Ադրբեջանի «սև ցուցակը».Արտակ Զաքարյան
- Բռնապետիկը արգելում է Զատուլինի մուտքը, որ գրկաբաց ընդունի Կորոտչենկոյին․ Իշխանյան