Ռուսաստանը չի հրավիրվել Թուրքիային և Սիրիային օգնություն տրամադրելու համար կազմակերպված կոնֆերանսին
Եվրամիությունը Ռուսաստանին բացառել է այն երկրների թվից, որոնք հրավիրվել են մասնակցելու Բրյուսելի կողմից մարտի 20-ին կազմակերպված միջազգային դոնորների համաժողովին, որի նպատակն է միջոցներ հավաքել Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերից տուժածների համար: Այդ մասին Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Դոնորների համաժողովը, որը կազմակերպվել է թուրքական իշխանությունների հետ համատեղ և համանախագահել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը՝ որպես ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահության ներկայացուցիչ, բաց կլինի ԵՄ անդամ երկրների, թեկնածու երկրների համար և պոտենցիալ թեկնածուներ հարևան և գործընկեր երկրների, G20-ի անդամների՝ բացառությամբ Ռուսաստանի, Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրները, ինչպես նաև ՄԱԿ-ը, միջազգային կազմակերպությունները, մարդասիրական կազմակերպությունները և միջազգային և եվրոպական ֆինանսական հաստատությունները»,-ասվում է փաստաթղթում։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն և անդամ երկրները «մտադիր են ստանձնել զգալի պարտավորություններ Թուրքիայի հետագա օգնության, վերականգնման և Սիրիայում հետագա օգնության ու վերականգնման համար»:
ԵՄ-ն նաև կոչ է արել միջազգային գործընկերներին և համաշխարհային դոնորներին «համերաշխություն ցուցաբերել Թուրքիայի և Սիրիայի ժողովրդի հետ այս դժվարին հանգամանքներում՝ մոբիլիզացնելով ներդրումները՝ վնասի մասշտաբին և չափերին համապատասխան»:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանի Կարմիր Խաչը Թուրքիային և Սիրիային կուղարկի 200 հազարական դոլար
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում զսպվածություն ցուցաբերել Սիրիային և Իրաքին հարվածներից հետո
- Զելենսկին Սիրիային պատժամիջոցներ է խոստացել Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչելու դեպքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան