Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի 144 քաղաքացիների նկատմամբ
Մոսկվան որոշում է կայացրել ստոպ-ցուցակում ներառել ՌԴ-ի նկատմամբ առավել թշնամական տրամադրված Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի քաղաքացիներին: Ցուցակում ընդգրկվել է 144 մարդ, ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
«Որոշում է ընդունվել ռուսական թոփ-ցուցակում ներառել մեր երկրի նկատմամբ առավել թշնամաբար տրամադրված նախարարներին, խորհրդարանների պատգամավորներին, հասարակական գործիչներին, լրագրողներին Լատվիայից, Լիտվայից և Էստոնիայից», - ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ «այս քայլը ձեռնարկվել է որպես պատասխան Բալթյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և այլ միջոցների ակտիվ լոբբինգին, ՌԴ-ի ներքին գործերին միջամտելուն, ռուսատյաց տրամադրությունների հրահրմանը»։
Ըստ ԱԳՆ-ի՝ «ցուցակում ընդգրկված Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի 144 քաղաքացիներ նույնպես մասնակից են այդ պետությունների իշխանությունների կողմից ծավալված բարբարոսական արշավին՝ խորհրդային ազատամարտիկների հուշարձանների զանգվածային քանդման, ռուսալեզու բնակչության հալածանքների, պատմության վերաշարադրման, նացիզմի հերոսացման, ուկրաինական հակամարտության սրման և Կիևի ռեժիմը զենքով մղելու ուղղությամբ տարվող հանցավոր գծին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան