Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս է բերվել գետից․ ՆԳՆ
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հաղորդում Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքից։
«Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:
Փրկարարները տուժածներից 7-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։
Ընդհանուր 24 տուժած՝ ավտոբուսի վարորդը (Լ․ Գ․, ծնված 1948 թ․), դպրոցի 9 աշխատակից (Ա․ Ա․, ծնված 1983 թ․, Է․ Ա․, ծնված 1957 թ․, Մ․ Հ․, ծնված 1993 թ․, Ա․ Խ․, ծնված 1994 թ․, Զ․ Հ․, ծնված 1986 թ․, Ա․ Պ․, ծնված 1987 թ․, Լ․ Ս․, ծնված 1976 թ․, Մ․ Ս․, ծնված 2002 թ․, Թ․ Դ․, ծնված 1970 թ․) և 14 աշակերտ (Ա․ Գ․, ծնված 2007 թ․, Ս․ Գ․, ծնված 2008 թ․, Ա․ Բ․, ծնված 2010 թ․, Դ․ Չ․․, ծնված 2010 թ․, Ս․ Հ․, ծնված 2011 թ․, Ռ․ Պ․, ծնված 2011 թ․, Գ․ Հ․, ծնված 2013 թ․, Մ․ Ա․, ծնված 2014 թ․, Ա․ Գ․, ծնված 2014 թ․, Մ․ Չ․, ծնված 2014 թ․, Շ․ Ղ․, ծնված 2015 թ․, Մ․ Զ․, ծնված 2011 թ․, Դ․ Փ․, ծնված 2009 թ․ և Տ․ Գ․, ծնված 2009 թ․) հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի մահը, իսկ աշակերտ Մ․ Զ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։
Աշակերտների առողջական վիճակը գնահատվել է բավարար, մեծահասակներից 3-ինը՝ ծանր, մնացածինը՝ բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը:
Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս է բերվել գետից»,- ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի մարզում ավտոբուսի՝ գետը գլորվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
- Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ. ԱՆ
- Սյունիքում ձորը շրջված ավտոբուսը տեղափոխել է աշակերտներին և դպրոցի աշխատակիցներին, մեկ հոգի մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա