Սյունիքում ձորը շրջված ավտոբուսը տեղափոխել է աշակերտներին և դպրոցի աշխատակիցներին, մեկ հոգի մահացել է
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում այսօր Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ-ի վերաբերյալ,
«Մարտի 10-ին, ժամը 14:20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:
Փրկարարները 7 տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։
Կապանի ԲԿ են հոսպիտալացվել թվով 24 տուժած (դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ): Հիվանդանոցում արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին